27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100140.8 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագիրը Արցախի համար «դարի նախագիծ» կարող է դառնալ. Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Այլ Լուրեր

Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագիրը Արցախի համար «դարի նախագիծ» կարող է դառնալ. Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու համար Հանրապետությունում ոռոգման ջրի հետ կապված խնդիրները:

Հանրապետության նախագահը նշել է, որ ոլորտի զարգացման ուղղությամբ նախատեսված է մեծածավալ կապիտալ ներդրումներ իրականացնել, քանի որ կայուն ոռոգովի տարածքների ավելացմամբ գյուղատնտեսության համախառն բերքի ծավալները կավելանան մի քանի անգամ: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագրին, որն իր ռազմավարական նշանակությամբ Արցախի համար «դարի նախագիծ» է դառնալու: Ոռոգման համալիր ծրագրի կյանքի կոչման գործում նախագահն առաջարկել է նաև կիրառել արտեզյան ջրհորների տարբերակը, սակայն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է սկսել հիմնավոր ուսումնասիրություններ անելուց հետո: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը վերահսկողություն սահմանել կատարվող աշխատանքների վրա՝ բացառելով հնարավոր չարաշահումները:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, «Ջրային տնտեսություն» ՓԲԸ տնօրեն Գեորգի Հայրիյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին