9 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53334 By Google Analytics
Գլխավոր » Սա անկախ դատական համակարգ ունենալուն նվիրված պայքար է և «այո»-ն ջախջախիչ հաղթանակ է տանելու․ Սոնա Ղազարյան
Քաղաքականություն

Սա անկախ դատական համակարգ ունենալուն նվիրված պայքար է և «այո»-ն ջախջախիչ հաղթանակ է տանելու․ Սոնա Ղազարյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ոչ»- ի ճամբարի ձևավորումը, ես դիտարկում եմ որպես հանրաքվեի տրամաբանական գործընթաց, սակայն ինձ համար խնդրահարույց է այն պնդումը, որ «Ոչ» — ի ճամբարում միայն իրավաբաններ են և զբաղվում են իրենց մասնագիտական գործունեությամբ։ Նրանցից ոչ մեկի՝ չեմ կարող համարել չքաղաքականացված, որովհետև, երբ ցուցակը նայեցի այնտեղ կար նախկին պատգամավոր, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, Ռուբեն Մելիքյանը, որը, մենք գիտենք, քաղաքականացված կերպար է, այնտեղ կային Հրայր Թովմասյանի հերթական սանիկներից, դրա համար, այստեղ խնդիր եմ տեսնում ժողովրդին խաբելու, մոլորեցնելու գործընթացում, իսկ այն բոլոր իրավական կետերը, որ նրանք փորձում են օրակարգ դարձնել և հրամցնել մարդկանց, ըստ իս, կրկին կեղծ են, բայց մեր քաղաքացիները շատ իմաստուն են և կարողանում են ճիշտն ու սուտը տարբերակել և, կարծում եմ, որ նրանց առաքելությունը ոչ մի արդյունք չի տալու»,- New Armenia.am- ի հետ զրույցում այս տեսակետն արտահայտեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ իշխանության համար սա ամենևին էլ Հրայր Թովմասյանի և մնացած վեց դատավորների խնդիրը չէ, իսկ մարդիկ, ովքեր շարունակում են այդ թեզն առաջ տանել, այո՛ «նրանց համար սա Հրայր Թովմասյանի անձնավորված խնդիրն է, որովհետև նրանք Հրայր Թովմասյանին, որպես ՍԴ նախագահ տեսնում են իրենց իշխանության վերջին բաստիոնը, ինչն անհերքելի է, քանի որ Թովմասյանը իր հարցազրույցներում հենց այդպես էլ նկարագրում է, որ նա պահում է դիրքերը»,-ասաց պատգամավորն ու շեշտեց, որ իրենց քաղաքական թիմի համար սա անկախ դատական համակարգ ունենալուն նվիրված պայքար է։

Ինչո՞ւ ՍԴ-ի կազմի փոփոխությունը իշխանությունը ձեռնարկեց երկու տարի անց, գուցե ճիշտ են այն լուրերը, որոնք նաև հնչել են իշխանական խմբակցության ներկայացուցիչների կողմից նաև, որ իշխանությունն ակնկալում էր, թե Հրայր Թովմասյանը չի ընդդիմանա իշխանությանը, հարցին ի պատասխան, պատգամավորն ասաց․«Մեր նախընտրական ծրագրում շատ կարևոր է եղել մարդու վերափոխումը, մենք վերափոխվելու շանս ենք տվել բոլորին, վերափոխվել և գործել ՀՀ –ում, որպես ժողովրդավար երկրի գործիչներ, և, ցավում եմ, որ Հրայր Թովմասյանի համար դա ընկալելի չի եղել։ Կա ժողովրդավար երկրի գործչին համապատասխան վարքագիծ որին, ըստ էության Հրայր Թովմասյանը չի կարողանում մոտենալ և գործել այդ տրամաբանության մեջ»։

Սոնա Ղազարյանն ընդգծեց, որ այս հանրաքվեն չունի երրորդ տարբերակ կամ «այո» է կամ «ոչ», հանրաքվեն բոյկոտելու կոչերը, պատգամավորի համար անհասկանալի են այս համատեքստում։ Նա նաև վստահ է, որ «այո»- ն ջախջախիչ հաղթանակ է տանելու։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին