23 C
Yerevan
26 Մայիսի, 2020
69210.6 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Սա ընդամենը լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու. Գևորգ Գորգիսյան
Իրավունք

Սա ընդամենը լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու. Գևորգ Գորգիսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն, անդրադառնալով քաղաքացիների հեռախոսազանգերը վերահսկելու նախագծին՝ նշեց, որ այն որևէ կերպ չի երաշխավորում, թե մարդկանց կյանքեր ենք փրկելու։

Նրա համոզմամբ՝ հեռախոսի միջոցով մարդու շփման շրջանակը չի տալու այն մարդկանց ցուցակը, ում հետ ֆիզիկապես մարդը շփվել է։ «Սա շատ վատ ֆիլտր է պարոն նախարար։ Ձեր բերած նախագիծը համաչափ լուծում չէ ստեղծված խնդրին։

Ունենալով նման օրենսդրություն, կառավարությունը կարող է այսուհետ դիմել օրինակ՝ Facebook, Viber, Whats App և այլ նմանատիպ ընկերություններին՝ հղում անելով ներքին օրենսդրության վրա և ստանալ նաև այնտեղից համապատասխան տվյալները՝ ում եք զանգել, երբ եք զանգել։ Օրինակ, Facebook-ը դա տրամադրում է բոլոր պետություններին, ովքեր դիմում են և ովքեր ունեն ներքին օրենսդրություն դա ապահովելու համար։ Այնպես որ, հարգելի քաղաքացիներ, սա կյանքեր փրկելու անվան տակ ընդամենը լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու»,-նշեց ընդդիմադիր պատգամավոր ը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը քննարկվում է. վարչապետի խոսնակ. «Ժողովուրդ»

Սերինե

Թունյանը ներդրողների համար առաջարկում է հակաճգնաժամային նոր նախագիծ

Diana Amirkhanyan

Ցանկություն հայտնած մինչև վերջին քաղաքացին կվերադառնա Հայաստան. ԱԳ փոխնախարար

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին