24.5 C
Yerevan
19 Հոկտեմբերի, 2020
106886.4 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Սա լավ պլանավորված ադրբեջանական հարձակում է. BBC-ի թղթակցի անդրադարձը
Այլ Լուրեր

Սա լավ պլանավորված ադրբեջանական հարձակում է. BBC-ի թղթակցի անդրադարձը

Հեղինակավոր BBC լրատվականի թղթակիցը, եթերում մեկնաբանելով արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, հեռուստադիտողին հստակ ներկայացրել է, որ դա միանշանակ ադրբեջանական հարձակում է, որը լավ պատրաստված, պլանավորված է եղել: «Արմենպրես»-իփոխանցմամբ՝ թղթակիցը, մասնավորապես, նկատել է, որ սա աներևակայելի դժվար փուլ է:

«Թվում է, որ սա լավ համակարգված, շատ լավ պատրաստված, նախապես պլանավորված էր: Ինձ թվում է, որ սա միանշանակ ադրբեջանական հարձակում է, որը վերջին շաբաթների ընթացքում շատ միտումնավոր պատրաստվում էր»,-նշել է լրագրողը:

Նա նկատել է, որ դատելով հայտարարություններից և գործողություններից, որ տեղի են ունենում, օրինակ՝ Հայաստանում լայնամասշտաբ պահեստազորի մոբիլիզացիան, Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները, թե այժմ ժամանակն է վերջնականապես «ազատագրելու» Ղարաբաղը, իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է:

Թղթակիցը նշել է նաև, որ շատ հավանական է Թուրքիայի ներգրավվածությունը, վերջինս բացահայտ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին վերջին շրջանում: Թղթակիցը հիշեցրել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժությունների մասին: Նա նկատել է՝ հավանական է, որ նույնիսկ Թուրքիան զինյալներ է ուղարկել Ադրբեջան:

BBC-ի թղթակիցը նաև նկատել է, որ հարևան Իրանում ավելի շատ պրոհայկական տրամադրություններ են:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին