24.5 C
Yerevan
19 Հոկտեմբերի, 2020
106902.4 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Սա պետք է պաշտոնական Բաքվին, ոչ թե ադրբեջանցի ժողովրդին. Կազիմիրով. 1lurer.am
Այլ Լուրեր

Սա պետք է պաշտոնական Բաքվին, ոչ թե ադրբեջանցի ժողովրդին. Կազիմիրով. 1lurer.am

Սա զայրացնող է, բայց զարմանալի չէ: Կարող ենք հիշել վաղուց Իլհամ Ալիևի հնչեցրած խոսքերը՝ զորահանդեսի ժամանակ, թե պատերազմը չի վերջացել, այն կշարունակվի, հայտնում է 1lurer.am-ը:

Նաև հիշենք մի շարք պարբերաբար արված ռազմական բնույթի նմանատիպ հայտարարություններ, որոնք սեփական ժողովրդին մոլորեցնելու համար են արվել, որպեսզի տպավորություն ստեղծի, թե ինքը իբր ազգային շահերն է պաշտպանում՝ ադրբեջանական հասարակության հասարակական կարծիքն ու տրամադրությունները նախապատրաստելով ի օգուտ նոր պատերազմի:

Հենց ադրբեջանական կողմի մեղքով ծագած միջադեպերի մի ամբողջ շարք է սա: Սա պետք է պաշտոնական Բաքվին, ոչ թե ադրբեջանական ժողովրդին, նրա համար, որ ցույց տան ներկա իրավիճակի անընդունելիությունը, որպեսզի վերադարձնեն հայկական կողմի տիրապետության տակ գտնվող հողերը, իսկ թե ինչու այդպես ստացվեց, Ալիևը չի ուզում պատասխանել:

Ադրբեջանը 93-ին, 94-ին էլ չէր ցանկանում կատարել անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որոնց թվում ռազմական գործողությունների, կրակի դադարեցման և դրանց հուսալի ամրացումն էր: Թե՛ Հեյդար Ալիևը, և թե՛ առավել ևս Իլհամ Ալիևն այդ պահանջները չեն կատարել: Փոխարենը միջադեպեր են հրահրում երբեմն նաև ոչ միայն արցախա-ադրբեջանական, այլ նաև հայ-ադրբեջանական շփման գծում: Այս պահն ամենևին պատահական չի ընտրված:

Ալիևը օգտվում է միջազգային ներկայիս իրադրությունից, երբ Ամերիկան զբաղված է ընտրություններով, Ռուսաստանը՝ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններով, իսկ Ֆրանսիան՝ դեղին բաճկոնավորներով: Այնպես որ, երևի հաշվարկն այսպես է արվել, թե Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն ջանքեր չեն գործադրի ռազմական գործողությունների դադարեցման համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին