23 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83292.8 By Google Analytics 08.07.2020
Գլխավոր » ՍԴ՝ լիազորությունները դադարեցված անդամներին կտրվի կենսաթոշակ․ Սուրեն Գրիգորյան
Այլ Լուրեր

ՍԴ՝ լիազորությունները դադարեցված անդամներին կտրվի կենսաթոշակ․ Սուրեն Գրիգորյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Պատգամավորների նախաձեռնությամբԱզգային ժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում էր նաև «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը։

Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց․ «Այս օրենքներով փոփոխվում է ՍԴ դատավորների թափուր տեղի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը: Առաջին առաջադրումը կատարվելու է կառավարության կողմից, երկրորդը՝ ՀՀ նախագահի, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի: ՍԴ-ում այս պահին առկա 3 թափուր պաշտոնների համար այս հերթականությամբ են առաջադրելու: ՍԴ անդամներին, դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են վերջին օրենքով, նշանակվելու է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով: ՍԴ-ի 3 թափուր պաշտոնների համալրումից հետո կընտրվի ՍԴ նոր նախագահ՝ 10-օրյա ժամկետում: Որպեսզի ՍԴ դիմած սուբյեկտների իրավունքները ապահովված լինեն, այն գործերը, վարույթները, որոնք մակագրվել են ՍԴ այն դատավորներին, որոնց լիազորությունները դադարեցված են, աշխատանքային քննարկմամբ պետք է վարույթները վերամակագրվեն այլ դատավորների»:

Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց, թե ճի՞շտ է հասկանում, որ պետք է ՍԴ-ում 9 անդամ լինի, որ ՍԴ նախագահ ընտրվի։

Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, որ այս պահին ՍԴ-ում շարունակում է պաշտոնավարել 6 դատավոր, թափուր հաստիքները համալրելուց հետո նոր նախատեսվում է ընտրել նախագահ, բայց սա չի նշանակում, որ անպայման պետք է լինի 9 դատավոր, որ ՍԴ նախագահ ընտրեն։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

«Սահմանադրության ուժի մեջ մտած դրույթները փոխելու լիազորություն ՄԻԵԴ-ը չունի». «Իմ քայլի» պատգամավոր

Սերինե

Միանշանակ է, որ ՍԴ երեք դատավորների լիազորություններն արդեն իսկ դադարած են․ Սուրեն Գրիգորյան

Սերինե

Մենք շարունակում ենք պնդել, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է, բայց… Սուրեն Գրիգորյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին