7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54078 By Google Analytics
Գլխավոր » ՍԴ անդամները պետք է հրաժարական տան, ստեղծված իրավիճակում սա է հարցի լուծումը․ Ստեփան Սաֆարյան
Գլխավոր Նորություններ

ՍԴ անդամները պետք է հրաժարական տան, ստեղծված իրավիճակում սա է հարցի լուծումը․ Ստեփան Սաֆարյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ի զրուցակիցն է «Հանրային խորհրդի» նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։

-Այս օրերին հնչում են առաջարկներ Սահմանադրական դատարանի անդամներին և նախագահին ուղղված, որպեսզի վերջիններս հրաժարական տան և այն գումարը, որը պետք է ծախսվի հանրաքվեի անցկացման նպատակով ուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներին։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկին։

-Միանշանակ միանում եմ այդ առաջարկներին, և, միանշանակ, ստեղծված իրավիճակում սա այս հարցի լուծումն է։

-Կարծում եք ՍԴ նախագահն ու դատավորները կգնա՞ն նման քայլի։

-Ո՛չ, չեն գնա, որովհետև նրանք կարող էին այդ քայլին գնալ ավելի վաղ, կարող էին գնալ մինչև հանրաքվեն նշանակելը, իհարկե այն ժամանակ արտակարգ դրություն չկար, կորոնավիրուս չկար Հայաստանում, բայց դա կապ չունի, կար մոլեգնող այդ վարակը, և նրանք հրաշալի գիտեին, որ դա Հայաստան էլ է մտնելու։ Ավելին, նրանք փորձեցին այդ ֆոնի վրա, այսպես ասած PRվեին։

-Ըստ Ձեզ, ՍԴ անդամները հրաժարկան չեն տալիս այն պատճառով, քանի որ, ինչպես իրենք են բազմիցս նշել՝ դրա կարիքը չկա՞, թե՞ այլ պատճառներ ևս կան։

-ՍԴ-ն շատ-շատ կարևորագույն հարցեր լուծող չերևացող մարմին է, տեսեք օրինակ՝ մենք ընդունել ենք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, պատկերացրեք, եթե հանկարծ այս իշխանությունը փորձի այդ գործընթացն սկսել, ի՞նչ եք կարծում Սահմանադրական դատարանում խնդիր չի՞ լինելու, վստահաբար եմ ասում՝ լինելու է։ Սեփականության անձեռնմխելիության պատրվակով ուղղակի երաշխավորագրելու են նախկինների ձեռք բերված գույքի սեփականությունը և անձեռնմխելիությունը։ Հետևաբար, բոլոր առումներով նրանք պետք է հեռանան։

-Պարոն Սաֆարյան, ի՞նչ ազդեցություն կունենա հանրաքվեի արդյունքների վրա այս ընդմիջումը։

-Այս պահին դժվար է ասել, մի բան կարող եմ ասել՝ նշանակված է հանրաքվեն, եթե անգամ արտակարգ դրության ռեժիմը վերացված չլինի և մենք ապրելիս լինենք արտակարգ դրության մեջ, ապա այդ հանրաքվեն կարող է հետաձգվել, որքան ցանկանանք։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսից հետո հանրաքվեն իրատեսական չէ, ԱԺ-ն պետք է ընտրի ՍԴ դատավորներին

Diana Amirkhanyan

Արտակարգ դրությունը եզակի առիթ է, որ ՍԴ նախագահն ու անադմներն արժանապատիվ հեռանան. Վիգեն Խաչատրյան

Diana Amirkhanyan

«Հարցազրույցը, որը վերագրվել էր Հրայր Թովմասյանին, հեռախոսով չի եղել»

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին