5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116732.8 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » ՍԴ դատավորի պարտականությունները չեմ կատարել ոչ իմ մեղքով, իսկ դատավորի աշխատավարձից չեմ հրաժարվել, քանի որ այն իմ ապրուստի միակ միջոցն է․ Վ․ Գրիգորյան
Այլ Լուրեր

ՍԴ դատավորի պարտականությունները չեմ կատարել ոչ իմ մեղքով, իսկ դատավորի աշխատավարձից չեմ հրաժարվել, քանի որ այն իմ ապրուստի միակ միջոցն է․ Վ․ Գրիգորյան

Անցած մեկ տարվա ընթացքում չի կարողացել կատարել իր աշխատանքային պարտականությունները, քանի որ ՍԴ կազմի սահմանադրականությունը լրջորեն հարցականի տակ էր։ Այսօր ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։

 «Սահմանադրական դատարանի այս կազմը սահմանադրական չեմ համարել, համարել եմ, որ Հայաստանի ՍԴ-ն ունի դեմոկրատական լեգիտիմության էական բաց և այդ կազմով չի կարող հանդիսանալ ու արժանի լինել ՀՀ ՍԴ լինելուն»,- շարունակեց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդարացի՞ է, որ նա 1 տարի աշխատավարձ է ստացել առանց աշխատանքային պարտականությունները կատարելու, Վահե Գրիգորյանը պատասխանեց․ «Պարտականությունները չեմ կատարել ոչ իմ մեղքով, իսկ դատավորի աշխատավարձից չեմ հրաժարվել, քանի որ այն իմ ապրուստի միակ միջոցն է: Այս ժամանակն, իրականում, իզուր չի անցել, քանի որ այս ընթացքում մշակել եմ այն ընթացակարգային այն նախագծերը, որոնք ժամանակի ընթացքում, իհարկե, մյուս դատավորների հետ քննարկելով, պետք է ընդունվեն»։

Գրիգորյանը հավելեց, որ պետական պաշտոնյան չաշխատելով պետք է աշխատավարձ չստանա, սակայն ինքը չի համարում, որ ՍԴում եղել է անհրաժեշտ քվորում։

«Եթե ժամանակին ՍԴ որևէ անդամ կարծեր, որ սա իրապես խնդիր է, վաղուց իմ  նկատմամբ կարգապահական վարույթը պետք է հարուցված լիներ: Մի անգամ կիսաբացատրություն է հնչել, որ իբր վարույթ չենք հարուցում մարդասիրական նկատառումներից ելնելով: Սա, կներեք, փարիսեցիություն և սոփեստություն է»,-նշեց Վահե Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ հարաբերություն ունի իշխանությունների հետ, քանի որ նրան համարում են «իշխանության սրտի դատավոր», Գրիգորյանը շեշտեց, որ ՍԴ դատավորի երդումը տալու պահից նա ՍԴ դատավոր է՝ անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ է ունեցել պետական իշխանությունների մյուս մարմինների հետ։

Նմանատիպ Հոդվածներ

Պետական եւ հանրային իշխանության բոլոր մարմինները պարտավոր են իրականացնել եւ ապահովել իրենց կենսագործունեությունը եւ թույլ չտալ պետության կազմալուծում. Վահե Գրիգորյան

Նատա Հարությունյան

Մենք նոր թեկնածուի կարիք ունենք․ Վահե Գրիգորյան

Նատա Հարությունյան

Սահմանադրության փոփոխությունները լավ հնարավորություն են, որ ՍԴ-ն արդյունավետ գործունեությամբ վերականգնի իր հեղինակությունը․ Վ․ Գրիգորյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին