7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54111 By Google Analytics
Գլխավոր » ԱԺ աշխատակազմի արձագանքն Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Իրավունք

ԱԺ աշխատակազմի արձագանքն Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը NewArmenia․am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ՍԴ դատավորներն այցելել են ԱԺ: «Մենք հստակ ոնց տեղեկությունը տվել ենք, էդպես է»,-մեր հարցմանն ի պատասխան ասաց աշխատակազմի ղեկավարը:

Այսօր լրագրողների հարցին ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հերքել էր տեղեկությունը, թե ՍԴ դատավորները այցելել են ԱԺ՝ բանակցությունների: «Իմ ունեցած տեղեկություններով, ՍԴ դատավոր ԱԺ մուտք չի գործել, կարող եք հարցում անել: ԱԺ ՍԴ դատավոր չի այցելել: Այսօր Արարատ Միրզոյանի հետ խոսել եմ, վստահ չեմ, որ նման հանդիպում ընդհանրապես եղել է»,-ասել էր նա:

ԱԺ աշխատակազմից պատասխանեցին հետևյալը․ «Մենք հստակ պաշտոնական պատասխանել ենք մեր մասով, դատավորները համապատասխանաբար գալիս են: Չգիտեմ՝ Ալեն Սիմոնյանը միգուցե այլ կոնտեքստում է պատասխանել, չեմ կարող գնահատական տալ»: 

Հիշեցնենք, որ ի պատասխան ԱԺ աշխատակազմի նախկին պաշտոնյա Արսեն Բաբայանի հարցման՝ Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր հաստատել էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ դատավորների հետ, այդ թվում` դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ:

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ ԱԺ ղեկավարության հետ ՍԴ դատավորների հանդիպումների մասին: «ՍԴ-ում նման հանդիպումներ չեն եղել:»,-ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ ՍԴ-ից դուրս հանդիպումների մասին ոչինչ չի կարող ասել:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է դատավորներից հրաժարականի դիմում եղե՞լ է, Ղազարյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, հրաժարականի դիմում չի եղել: ՍԴ-ն շարունակում է իր բնականոն աշխատանքը»:

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը 2 օր առաջ խնդրել էր իրեն չանհանգստացնել, քանի որ մայրը ծանր վիճակում հիվանդանոցում է, ուստի նրանից չհաջողվեց տեղեկություն ստանալ:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսից հետո հանրաքվեն իրատեսական չէ, ԱԺ-ն պետք է ընտրի ՍԴ դատավորներին

Diana Amirkhanyan

ՍԴ անդամները պետք է հրաժարական տան, ստեղծված իրավիճակում սա է հարցի լուծումը․ Ստեփան Սաֆարյան

Diana Amirkhanyan

ՍԴ-ն քննարկում է ՀՀ նախագահի դիմումով վիճարկվող նորմերը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին