27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » «ՍԴ դատավորների իրավունքն է դիմել ՄԻԵԴ իրենց իրավունքները պաշտպանելու համար». ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
Հարցազրույցներ

«ՍԴ դատավորների իրավունքն է դիմել ՄԻԵԴ իրենց իրավունքները պաշտպանելու համար». ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ինչպես ցանկացած քաղաքացու, այնպես էլ ՍԴ դատավորների իրավունքն է դիմել ՄԻԵԴ իրենց իրավունքները պաշտպանելու համար: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր իրավունքները պաշտպանել, ոչ ոք չի կարող դա սահմանափակել»,- NewArmenia.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական վերջին փոփոխությամբ ՍԴ-ից հեռացած դատավորների հայտարաություններին՝ ասաց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Որքա՞ն ժամանակ կարող է տևել այդ դիմումների քննությունը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը դժվարացավ ասել. «Ընթացքը ցույց կտա, բայց սովորաբար Եվրոպական դատարանում գործերի քննությունը տևում է տարիներ»:

Ուրբաթ օրվանից ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն` Հրայրը Թովմասյանը պետք է լքի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, իսկ 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը պետք է հեռանան ՍԴ անդամների պաշտոններից։

Իրենք՝ դատավորներն ու Հրայր Թովմասյանը, հայտարարել են, որ դիմելու են ՄԻԵԴ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար, քանի որ գործընթացն անօրինական է, և իրենք ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել:

Որոշ իրավաբաններ պնդում են, որ ՄԻԵԴ-ը չի զբաղվում աշխատանքային իրավունքների քննությամբ: Ըստ Կիրակոսյանի՝ ՄԻԵԴ-ը քննում է այն իրավունքների խախտումները, որոնք նախատեսված են Եվրոպական կոնվենցիայով: «Էնտեղ կա հստակ իրավունքների ֆիքսված ցանկ 2-11-րդ հոդվածներում: Չեմ կարող ասել՝ իրենք ինչ ուղղությամբ են դիմելու»,-նշեց Կիրակոսյանը: Դատավորների հնարավոր դիմումն իրավաչափ է լինելու, թե ոչ, դժվարացավ պատասխանել. «Նախ՝ ես չեմ գնահատում իրավաչափությունը»:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչից նաև հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով ՍԴ ճգնաժամը լուծվա՞ծ է, թե՞ ոչ: «Ամեն դեպքում, կարծում եմ՝ Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել և պետք է անմիջականորեն կիրառվեն: Կարևորը դա է»,-պատասխանեց Կիրակոսյանը:

Դիտարկմանը, թե ՍԴ նախկին դատավորներն ասում են, որ իրենք ոչինչ չեն ստորագրել, և իրենց հեռացնելու համար «Սահմանադրական դատարանի» մասին օրենքը պիտի փոխվի, Կիրակոսյանն ասաց. «Չեմ կարծում՝ մոտեցումը ճիշտ է, որովհետև ամեն դեպքում Սահմանադրությունն արդեն գործում է էդ հարցերով և անտրամաբանան կլիներ լրացուցիչց այլ ակտի սպասելը: Սահմանադրությունը պետք է կիրառվի: Այլ բան չեմ կարող ասել»:

Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչպե՞ս է գնահատում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակը, եթե կատարվածը սահմանադրական գործընթաց է: «Նամակում չեմ տեսել, որ Բուքիքիոն հակասահմանադրական է որակել կատարվածը: Ափսոսանքը կարող է վերաբերել Վենետիկի հանձնաողովի անցումային փուլի առաջարկին: Հակասահմանադրական չի գնահատել կատարվածը Ջիանի Բուքիքիոն»,-եզրափակեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Միջանկյալ միջոցի կիրառությունը և գանգատը մերժելը չպետք է նույնացնել

Սերինե

ՄԻԵԴ որոշումն ապտակ էր ՍԴ նախկին անդամների համար. «Ժողովուրդ»

Սերինե

«ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին