23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » «ՍԴ-ի համար վահեգրիգորյաններ գտնելը բավականին դժվար է»․ Հովհաննես Հովհաննիսյան
Գլխավոր Նորություններ

«ՍԴ-ի համար վահեգրիգորյաններ գտնելը բավականին դժվար է»․ Հովհաննես Հովհաննիսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:

-Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է ՍԴ դատավորի կառավարության թեկնածուի հետ։ Ձեզ այդ հանդիպումը բավարարե՞ց։

-Դուք ճիշտ եք, երեկ հանդիպում է եղել ՍԴ թեկնածուի հետ, եղել են տարաբնույթ հարցեր, բազմաթիվ։ Ես կարող եմ միայն հավաստիացնել, որ այն, ինչ հնչել է մամուլում, սոցիալական հարթակներում, Ֆեյսբուքում տարբեր մարդկանց կողմից, մարդիկ կարող են վստահ լինել, որ իրենց մտահոգությունները հնչել են խմբակցության նիստում․․․

-Ձեր կարծիքով որդին պատասխանատու՞ է հոր համար․․․

-Անձնական, եթե կտրուկ վերցնենք՝ ոչ։ Այնուհանդերձ, այն միջավայրը, այն գործունեության դաշտը, պատասխանատվություն կիսելու չափը եթե վերցնենք, պատասխանատվության որոշակի էլեմենտ կա։ Եվ այդ հարցերը մենք նույնպես երեկ հասցեագրել ենք և փորձել ենք ճշտել թեկնածուի վերաբերմունքը տարբեր քաղաքական պրոցեսների հետ կապված, երկրում ընտրությունների կեղծման հետ կապված։ Որոշ դեպքերում հնչել են հստակ պատասխաններ, որոշ դեպքերում հնչել են ոչ այնքան հստակ պատասխաններ։ Բայց քանի դեռ մենք չունենք խմբակցության վերջնական դիրքորոշումը, այս պահին ես ձեռնպահ կմնամ ավելի խորքային դիտարկումներ անել։ Երբ խմբակցությունը վերջնական որոշում կունենա, այն ժամանակ կարող ենք ավելի խորքային խոսել։

-Ձեզ մոտ հարցեր չի առաջացնու՞մ այն հանգամանքը, որ Վահրամ Ավետիսյանի օգտին ավելի շատ խոսում են նախկին իշխանությունները։

-Իհարկե, այդ հարցերն էլ են առաջացել, հարցեր են առաջացել մամուլի միջոցների հետ կապված, որոնք նրան գովաբանում են, գույքի հետ կապված հարցեր են առաջացել, նաև այն առիթով, որ ինքը այս պահին ունեցած բարձր աշխատավարձով գնում է ավելի ցածր աշխատավարձով աշխատանքի, ո՞րն է նրա մոտիվացիան։ Այս հարցին ևս նա պատասխանել է՝ յուրաքանչյուր իրավաբանի համար սա պաշտոնի բարձրակետն է։ Այս բոլոր հարցերը մենք հնչեցրել ենք և դրանց արդյունքը կտեսնենք խմբակցության նիստում։

-Պարոն Հովհաննիսյան, դուք մտածե՞լ եք, թե ինչու է կառավարությունն առաջարկում այդքան ոչ միանշանակ թեկնածուի։

-Այնտեղ կան ՍԴ դատավորի թեկնածուի համար բավականին ուժեղ պահանջներ՝ 40 տարին լրացած լինի, 15 տարվա աշխատանքային ստաժ։ Այս տեսանկյունից երբ նայում ենք տարբեր թեկնածուների, ապա, պետք է ասել, որ մեծամասամբ,-չեմ ասում ամբողջությամբ, որովհետև ես այդ հարցին չեմ տիրապետում, չեմ աշխատել իրավական համակարգում, բայց ես ասում եմ մարդկանց կարծիքը, որոնք ինձ համենայնդեպս այդպես են բացատրում,-չկա որևէ մեկը, որ որևէ թելով որևէ մեկի հետ կապված չլինի տարիների ընթացքում, գտնել բացարձակ իդեալական թեկնածու, գտնել Վահեգրիգորյաններ բավականին դժվար է։ Եվ այդ տեսանկյունից բավականին բարդ խնդրի ու ընտրության առաջ է կանգնած իշխանությունը։

-Պարոն Հովհաննիսյան խորհրդարանական հանձնաժողովը օրերս հանդիպեց բուհական այն դիմորդների հետ, որոնք բարձր միավորներ ստանալով չէին կարողացել ընդունվել բուհեր։ Որևէ լուծում գտնվե՞ց նրանց համար։

-Մինչ այդ մենք մեկ այլ հանդիպում կազմակերպեցինք, փակ հանդիպում էր կառավարության ներկայացուցիչների և հանձնաժողովի անդամների հետ, որպեսզի հասկանայինք, թե ինչու է այս խնդիրն առաջացել։ Հետո նաև որոշ պատգամավորների նախաձեռնությամբ՝ 3 խմբակցությունների պատգամավորներն էլ ներկա էին, տեղի ունեցավ հանդիպում կոնկրետ բողոքողների հետ։ Հիմնական խնդիրը, որ կարող ենք առանձնացնել, որոշակի կոմունիկացիոն բացն է։ Բայց ես չեմ կարող ասել, որ այդ բացը եղել է կառավարության կամ նախարարության կողմից։

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Համր ժողովրդավարության բաստիո՞ն

Նատա Հարությունյան

Չընդունված դիմորդների համար նոր տեղեր չեն իջեցվի, բայց նախարարությունը խնդրի լուծման եղանակներ է փնտրում․ Հովհաննես Հովհաննիսյան

Սերինե

Հայաստանի քաղաքական երկնակամարում ավարտվեց ևս մեկ կարևոր դարաշրջան․Հովհաննես Հովհաննիսյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին