21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » ՍԴ-ի մեծագույն խնդիրը նախկին իշխանության հետ հանցավոր գործարքի գնալն է․ քաղաքագետ
Հարցազրույցներ

ՍԴ-ի մեծագույն խնդիրը նախկին իշխանության հետ հանցավոր գործարքի գնալն է․ քաղաքագետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.amի  զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը՝  խորհրդարանի միջոցով հանգուցալուծելու նոր իրավակարգավորումները։

— Հանրաքվեի միջոցով իրականացվող կարգավորումը՝ համապատասխանում էր ժողովրդավարական երկրի գաղափարներին և դա լավագույն լուծումն էր, որ գտել էր ՀՀ իշխանությունը, սակայն կորոնավիրուսը հնարավորություն չտվեց այն իրականացնել և ներկայում ունենք իրավիճակ, որ հանրաքվեի անցկացումը դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինելու, իսկ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը պարտադիր լուծում է պահանջում։ Այդ պատճառով Ազգային ժողովի միջոցով խնդրի լուծմանը՝ այս պահին այլընտրանք չկա։

-Այս տարբերակով ՍԴ խնդրի վերջնական լուծում կարո՞ղ ենք ակնկալել, թե՞ սա, այսպես ասած, ևս մեկ քայլ է վերջնական լուծման հասնելու համար։

-Պետք է հասկանանք՝ ինչ նկատի ունենք վերջնական լուծում ասելով, եթե ցանկանում ենք, որ Սահմանադրական դատարանը վերադարձվի ժողովրդին այսինքն՝ ընտրվի այնպիսի ՍԴ, որը կունենա այնպիսի լեգիտիմություն, որ նրա կայացրած որոշումները ժողովրդի մոտ կասկածի տեղիք չեն տա, իսկ այդպիսի ՍԴ ձևավորելը ժամանակ է պահանջում, քանի որ անհրաժեշտ ընթացակարգերով պետք է անցնել, բայց անհրաժեշտ է սկսել այդ գործընթացը, որը կբերի այն իրավիճակին, որ ՍԴ-ի հեղինակությունը կլինի այնքան բարձր, որ նրա տված դատական ակտերը կհամարվեն վերջնական։ Այսօր ունենք իրավիճակ, երբ ՍԴ-ի դատական ակտերը ժողովրդի կողմից չեն ընկալվում և էլիտայի զգալի հատվածը չի ընդունում դրանք՝որպես ժողովրադավարական դատական մարմնի անաչառ որոշում։

-Եթե այս նոր կարգավորումը կյանքի կոչվի, այնուամենայնիվ, ՍԴ հին կազմի դատավորներից մարդիկ մնալու են համակարգում, այս պարագայում, ի՞նչ եք կարծում, ժողովրդի վստահությունն այդ կառույցի հանդեպ կվերականգնվի՞ և որքա՞ն է հավանականությունը, որ Հրայր Թովմասյանը կրկին չի ընտրվի ՍԴ նախագահի պաշտոնում։

-Դա կախված կլինի նրանից, թե ովքեր կընտրվեն հեռացող դատավորների փոխարեն։ Իհարկե, հավանականություն կա, ցանկացած դատավոր հնարավորություն ունի դատավոր դառնալ՝ իրավական առումով, քաղաքական առումով՝ չեմ կարծում, որ այդ հավանականությունը մեծ է, քանի որ այն փոփոխությունը, որը  տեղի կունենա Սահմանադրական դատարանում և այն կազմը, որը կհավաքվի, ամենայն հավանականությամբ, հեղափոխությունից հետո բերված արժեքների կրող կլինի և նրանցից մեկն էլ հավանաբար կդառնա ՍԴ նախագահ։

-Բացի  Սահմանադրական դատարանի հանդեպ մարդկանց վստահության բացակայությունից, ուրիշ ի՞նչ խնդիր կա այդ կառույցում, որը պետք է լուծել։

-ՍԴ-ի մեծագույն խնդիրը 2015-17 թվականների Սահմանադրական փոփոխություններով և խորհրդարանական ընտրություններով ձևավորված իշխանության հանցավոր սխեմայի մեջ ներգրավվածությունն է։ Սխեմայի էությունն այն է, որ նախկին իշխող ուժը գնաց գործարքի ՍԴ-ի հետ, որի արդյունքում ՍԴ-ն դրական եզրակացություն  տվեց կայուն մեծամասնություն կոչվող անհեթեթությանը և դրա հետևանքով՝ մի կողմից իշխանությունը կարողացավ այդ կայուն մեծամասնության դրույթը նոր Սահմանադրությունով անցկացնել, դրա միջոցով, ըստ իրենց, վերարտադրություն ապահովել, իսկ մյուս կողմից՝ ՍԴ-ի անդամները հնարավորություն ստացան իրենց պաշտոնավարումն ապահովագրել մինչև իրենց կյանքի վերջ, թեև Սահմանադրությունը դա թույլ չէր տալիս։ Դա իրականում հանցավոր սխեմայի՝ հանցավոր եմ անվանում, որովհետև իշխանության երկու ճյուղերի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունք էր՝ ընդդեմ ժողովրդավարության, և այն իրավիճակը, որ հիմա կա այդ հանցավորության հետևանքն է։

-Կա տեսակետ, որ այս իշխանությունը, ինչպես նախկինները, փորձում է ունենալ իրեն ենթարկվող դատական համակարգ։

-Խնդրին այլ առանցքից եմ նայում, հարցը ոչ թե որևէ մեկի դատական համակարգ ունենալն է, այլ այնպիսի դատական համակարգ ունենալը, որ նրա կայացրած ակտերը կլինեն ժողովրդի համար ընդունելի։ Օրինակ՝ եթե դատավոր Աննա Դանիբեկյանը որոշի, որ Ռոբերտ Քոչարյանը ազատ պետք է արձակվի, կամ մնա կալանքի տակ, երկու դեպքում էլ, գոնե ժողովրդի մեծամասնությունը չվիճարկի, այսինքն՝ լինի վստահություն դատական համակարգի նկատմամբ, հիմնական նպպատակը դա է, իսկ թե դա ինչքանով է համապատասխանում օրվա իշխանության շահերին, դա հարցի այլ կողմն է, իսկ այն իշխանությունը, որն ունի ժողովրդի կողմից լեգիտիմության բավարար պաշար, պետք է ընդհանրապես չանհանգստանա դրա համար։

-Ի՞նչ եք կարծում, հետհեղափոխական Հայաստանի դատական համակարգը վայելու՞մ է ժողովրդի վստահյությունը, թե՞ դեռ անելիքներ կան այդ առումով։

-Ակնհայտ է, որ այդպիսի վստահություն չունի դատական համակարգն այսօր, ինչի համար էլ վեթինգը շատ կարևոր էր, որը մեր արդարադատության պատասխանատուները չեն կարողանում իրականացնել։ Վերջի զրույցը՝ Ռուստամ Բադասյանի և Նիկոլ Փաշինյանի, հենց այդ մասին էր, որ արդարադատության պատասխանատուները չեն կարողանում վեթինգի իրականացման իրավական մեխանիզմները գտնել։ Իմ կարծիքով, դա ոչ թե պետության կամ քաղաքական ղեկավարության խնդիրն է, այլ կոնկրետ այդ ինստիտուտի խնդիրն է, որը փաստորեն չի աշխատում։ Կարծում եմ, եթե կա քաղաքական պատվեր՝ վեթինգի իրավական մեխանիզմները գտնել, ապա արդարադատության պատասխանատուները պարտավոր են գտնել դրանք, եթե կան դրան խանգարող հանգամանքներ, պետք է բարձրաձայնեն դրա մասին, փոխարենը նախարարությունը ներկայացնում է պատճառներ, թե ինչու հնարավոր չէ վեթինգ իրականացնել, ինչը, կարծում եմ, իշխանության թերացումներից մեկն է։

-Այսինքն՝ ներկայացված պատճառները, վեթինգ չանելու, հիմնազու՞րկ են։

-Ոչ թե հիմնավորումներ պետք է ներկայացնել, որ վեթինգը չպետք է լինի, այլ պետք է գտնել այն ճանապարհները, որով վեթինգն իրականություն կդառնա։ Ավելին  ասեմ՝ ներկայում կա վեթինգի իրականացման ճակատը, որը գլխավորում է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը և այդ ճակատի աշխատանքի շնորհիվ՝ հույս ունեմ, որ գոնե բարոյական առումով, որոշակի իրավական մեխանիզմներ գործարկելու հնարավորության առումով այդ վեթինգը կփորձենք իրականություն դարձնել։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին ժողովուրդը ձայն է տվել, որ ԱԺ-ում ներկայացնեն իրենց դիրքորոշումը․ Ռոբերտ Ղևոնդյան

Սերինե

Համոզմունք վաղուց կար, որ իշխանության դեմ աշխատող համակարգ կա, որի հիմքում արտաքին ուժեր են․ քաղաքագետ

Սերինե

Թե՛ արևմտամետների, թե՛ ռուսամետների կողմից կար ցանկություն, որ Հայաստանի իշխանությունը զարգացներ միայն այդ վեկտորը. Ռոբերտ Ղևոնդյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին