21 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 31.05.2020
Գլխավոր » ՍԴ կազմը հստակ քաղաքական ընդդիմություն է խաղում և վաղուց ձախողել է այդ ինստիտուտի բուն գործառույթները․Կարապետ Բադալյան
Հարցազրույցներ

ՍԴ կազմը հստակ քաղաքական ընդդիմություն է խաղում և վաղուց ձախողել է այդ ինստիտուտի բուն գործառույթները․Կարապետ Բադալյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.amի  զրուցակիցն է փաստաբան Կարապետ Բադալյանը։

-Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ, խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, ասաց, որ Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի լուծման տարբերակներից է ՍԴ ինստիտուտի վերացումը և Գերագույն դատարանի ստեղծումը։ Ինչպե՞ս եք գնահատում առաջարկվող այս տարբերակը։

-Ինստիտուտը միգուցե հնարավոր է, որ չլինի, բայց գործառույթը պետք է մնա, այսինքն՝ պետք է լինի մի մարմին, որը կիրականացնի սահմանադրական արդարադատությունն ու վերահսկողությունը։ Հիմա դա կկոչվի Բարձրագույն դատարան, թե Գերագույն դատարան, որն իր մեջ կներառի, թե՛ սահմանադրական արդարադատության, թե՛ կոնվենցիոնալ արդարադատության վերջին ատյանի գործառույթները, էական չէ, դա ուղղակի տեխնիկական վերակազմակերպում է, բայց սահմանադրական արդարադատության գործառույթը, բնականաբար պահպանվում է։

-Նման օրինակ այլ երկրներում կա՞, պարո՛ն Բադալյան։

-Այո՛, ԱՄՆ-ում կա Գերագույն դատարան, որը լուծում է նաև այդ հարցերը, այսինքն՝ այնպես չէ, որ իրենք օդից հորինեցին։ Մոդելները շատ տարբեր են, բայց Եվրոպայում՝ կոնտինենտալ տարածքում, հիմնականում ընդունված է Սահմանադրական դատարանը, որը տարբեր երկրներում ունի տարբեր անվանումներ։ Մոդելի ընտրության հարց է, իսկ բուն՝ սահմանադրական արդարադատության վերահսկողության գործառույթը պահպանվելու է, դրա մասին վեճ դժվար թե լինի։

-Իսկ եթե գործող Սահմանադրական դատարանի կազմը փոխվի, բայց ինստիտուտը մնա, արդյոք այդ մարմնի  գործառույթները անարդյունավե՞տ կլինեն։

-Ինստիտուտը կոչված է ապահովել իրավունքի գերակայությունը, ժողովրդավարության պաշտպանությունը, ընտրությունների արդար անցկացման գործընթացը։ Մեր ՍԴ-ի այն կազմը, որի հետ կապված այս ամբողջ վեճը ծագել է, այդ կազմը ձախողել է այդ գործառույթը և մեր երկրի ամենակարևոր հանգրվաններում, երբ որ ՍԴ-ն պետք է պաշտպաներ իրավունքն ու ժողովրդավարությունը՝ ձախողել է։ Հիմա ավելացել է նաև այն, որ ունենք 2015 թվականին ընդունված Սահմանադրություն և չունենք դրան համապատասխան գործող Սահմանդրական դատարան։ Այս երկու խնդիրները մեկտեղվել են, դրա համար պետք է լուծում տրվի, որովհետև, վստահ եղեք, որ եթե հաջորդ ամենակարևոր հանգրվանում ՍԴ-ի այս նույն կազմը մնա՝ էլի ձախողելու են  գործառույթը։

-Այսինքն՝ ըստ էության, կազմի խնդիրն է ոչ թե ինստիտուտի բովանդակությա՞ն։

-Այո՛, իրականում դա կազմի, ոչ թե ինստիտուտի խնդիր է։ Ինստիտուտը ամենօրյա անհրաժեշտություն ունի, դրա համար շատ հրատապ է այդ կազմը փոխել և համապատասխանեցնել գործող Սահմանադրության պահանջներին։

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ իշխանությունը «ստիպված» առաջարկում է այս տարբերակը, քանի որ նախորդ տարբերակներչով հնարավոր չեղավ փոխել ՍԴ կազմը, չնայած դեռ հանրաքվեն պաշտոնապես չի չեղարկվել։

-Ձեր հարցում նաև պատասխանը կար, քանի որ, այո՛, դեռ ոչ ոք չի չեղարկել հանրաքվեի հանգամանքը։ Պարզապես արտակարգ դրության պայմաններում չի կարող հանրաքվե լինել, այսինքն՝ տարբերակը, որը շարունակելու է ուժի մեջ մնալ դեռևս՝ հանրաքվեն է, իսկ, եթե կառավարությունը գտնում է, որ խնդիրն այնքան հրատապ է, որի հետ համամիտ եմ և ինչքան շուտ Ազգային ժողովը այս խնդիրը լուծի այնքնա լավ, որովհետև հաջորդ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որի մասին արդեն խոսում են, այդ նախագծին ՍԴ-ի եզրակացությունը պետք է տրվի, իսկ այս կազմը չի թողնելու որևէ նման գործընթաց կյանքի կոչել, որովհետև իրենք հստակ քաղաքական ընդդիմություն են խաղում։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին