13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » ՍԴ նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է
Այլ Լուրեր

ՍԴ նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է

Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է։ Այդ մասին լրագրողների զրույցում նշեց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը՝ ավելացնելով, որ ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 10։30-ին։

«Առայժմ քվեարկություն տեղի չի ունեցել։ Ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու։ Դատավորներից մեկը ևս առաջադրեց մեկ թեկնածուի, ինչից հետ այդ թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց։ Ըստ էության թեկնածուն մեկն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շաթիրյանը։

Լրագրողների հարցին, թե ով է թեկնածուն՝ Շաթիրյանը նշեց, որ անունն օնլայն լրատվամիջոցներին հայտնի է։

Ըստ էության, Շաթիրյանը չհերքեց մամուլում շրջանառվող այն լուրը, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կողմից առաջադրված թեկնածուն Աշոտ Խաչատրյանն է, իսկ ինքնաառաջադրված թեկնածուն՝ Խունդկարյանը։

«Ինքնաառաջադրված թեկնածուն ունեցավ ծրագրային ելույթ, ինչին հաջորդեց հարցուպատասխանը։ Դատավորների մի մասն արդեն իսկ ուղղեցին իրենց հարցերը թեկնածուին։ Այլ հարցադրումներ ևս կան»,- ասաց նա։

Նմանատիպ Հոդվածներ

Խունդկարյանը կտրվեց քննությունից

Անի Գրիգորյան

Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ

Անի Գրիգորյան

Երվանդ Խունդկարյանը երդմամբ ստանձնեց ՍԴ դատավորի պաշտոնը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին