6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
109001.6 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » ՍԴ նախագահի նոր ընտրությունները կկազմակերպվեն սահմանված ժամկետներում. Շաթիրյան
Այլ Լուրեր

ՍԴ նախագահի նոր ընտրությունները կկազմակերպվեն սահմանված ժամկետներում. Շաթիրյան

Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքին և ՍԴ աշխատակարգին համապատասխան սահմանված ժամկետներում կկազմակերպվեն և կանցկացվեն ՍԴ նախագահի նոր ընտրություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

«Բնականաբար կլինի նոր առաջադրում կամ առաջադրումներ»,- հավելեց նա։

Ինչ վերաբերվում է ՍԴ փոխնախագահի ընտրությանը, Շաթիրյանը նշեց, որ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այն հետաձգվեց մինչև երկուշաբթի ժամը 11։00-ը։

Ավելի վաղ, Շաթիրյանը հայտնեց, որ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահի պաշտոնում։ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու համար բավարար էր 5 քվեն։

Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին և շարունակվում է մինչ օրս: Սեպտեմբերի 24-ին աշխատակարգային նիստի ընթացքում Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել էր ՍԴ նախագահի պաշտոնում, իսկ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն Աշոտ Խաչատրյանը ինքնաբացարկ էր հայտնել. արդյունքում ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն էր:

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին : Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:

Նմանատիպ Հոդվածներ

Աշխատակարգային նիստին ընդառաջ. ովքեր են հավակնելու ՍԴ նախագահի և փոխնախագահի պաշտոններին

Նատա Հարությունյան

Որևէ կաշկանդվածություն չի կարող լինել. Շաթիրյանը՝ իշխանական ձայներով ՍԴ դատավոր աշխատելու մասին (տեսանյութ)

Անի Գրիգորյան

Կառավարությունը հրապարակել է ՍԴ դատավորի իր նոր թեկնածուի անունը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին