15 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » ՍԴ-ն այսօր նախագահի թեկնածուներ չի առաջադրել. նիստը կշարունակվի վաղը
Իրավունք

ՍԴ-ն այսօր նախագահի թեկնածուներ չի առաջադրել. նիստը կշարունակվի վաղը

ՍԴ-ն այսօրվա աշխատակարգային նիստում 2,5 ժամ քննարկել է միայն ԶԼՄ-ների դիմումները’ նիստին մասնակցելու մասին և որոշել է մերժել դրանք։ Այսինքն` ՍԴ նախագահը կընտրվի առանց ԶՄԼ-ների ներկայության։ Նիստն ընդմիջվեց պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։ Այս մասին ՍԴ շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Շաթիրյանն ասաց, որ ՍԴ 9 դատավորներն էլ աշխատակարգային նիստին ներկա էին։

ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 11։00-ից. «Ըստ էության՝ ՍԴ-ն անցում չի կատարել օրակարգի հարցերին՝ ՍԴ նախագահի եւ փոխնախագահի ընտրությանը։ Քննարկման առարկա են դարձել կազմակերպչական եւ տեխնիկական հարցեր», — նշեց Շաթիրյանը’ հավելեով. «Ամեն դեպքում նիստը տեսաձայնագրվելու է ՍԴ աշխատակազմի ստորաբաժանումների կողմից»։

Հարցին՝ նիստի տեսաձայնագրությունը հանրայնացվելո՞ւ է, նա ասաց. «Ձեռնպահ կմնամ այս առնչությամբ գնահատականներ տալուց, բայց տեսաձայնագրվելու է»։ Նա հավաստեց, որ ինքը կողմնակից էր ԶԼՄ-ների կողմից նիստի տեսաձայնագրելուն։ Հարցին՝ ինչո՞ւ երկար տեւեց նիստը, Շաթիրյանն ասաց, որ տեսաձայնագրելու վերաբերյալ տարբեր մոտեցումներ կային, յուրաքանչյուրը ներկայացրել է իր դիրքորոշումը, առաջ են բերվել մի շարք իրավակարգավորումներ։

Նմանատիպ Հոդվածներ

ՍԴ նախագահի ընտրության նիստը շարունակվում է, ԶԼՄ-ներին տեղեկություն չի տրամադրվում

Սերինե

Եթե ՍԴ այսօրվա նիստին մասնակցեն 9 դատավորներից 5-ը, ՍԴ նախագահը կառաջադրվի և կընտրվի

Նատա Հարությունյան

3 թեկնածուներն էլ ընտրվեցին ՍԴ դատավորի պաշտոնում (տեսանյութ)

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին