9 C
Yerevan
4 Ապրիլի, 2020
52737 By Google Analytics
Գլխավոր » ՍԴ-ն Հրայր Թովմասյանի ուղիղ ցուցումով պաշտոնապես ներգրավվում է ՍԴ դատավորի դեմ ապատեղեկատվության տարածման մեջ․ Վահե Գրիգորյան
Քաղաքականություն

ՍԴ-ն Հրայր Թովմասյանի ուղիղ ցուցումով պաշտոնապես ներգրավվում է ՍԴ դատավորի դեմ ապատեղեկատվության տարածման մեջ․ Վահե Գրիգորյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի համաքաղաքացիներ,

Երեկ մի լրատվամիջոց, հղում կատարելով ՍԴ աշխատակազմի ղեկավարի, մի ընդարձակ նյութ էր հրապարակել այն մասին, որ ես 3 անգամ «գաղտնի գործուղումների» եմ մեկնել:

Սա, հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես եւ նախկինում եւս, իրականացվում է օգտագործելով Հայաստանի Սահմանադրական դատարանի անունը, նման կուսակցական քարոզչության աղբյուր ծառայեցնելով պետական իշխանության բարձրագույն մարմինը:

Իրականում.

— Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ես մեկնել եմ գործուղման Վարշավա՝ Լեհաստանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատարի հրավերով՝ Լեհաստանի Մարդու իրավունքների 3-րդ Ազգային Կոնգրեսի հյուրի կարգավիճակով: Այս այցի մասին պատշաճորեն տեղեկացված է եղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իսկ իմ այցի ողջ ընթացքում ինձ ըստ կարգի ուղեկցել եւ անհրաժեշտ տեղեկատվությամբ եւ անհրաժեշտ խորհուրդներով ապահովել է Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը: Այս այցի ընթացքում ես հանդիպումներ ունեցել եմ Լեհաստանի ՄԻՀ հետ՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական, իմ նախկին կոլեգաներից մի քանի իրավաբան-գիտնականների հետ, եղել եմ բանախոս՝ խոշտանգումների կանխարգելման միջազգային մեխանիզմների արդյունավետության հարցերով.

— 2019թ.-ի դեկտեմբերին եւ 2020թ.-ի հունվարին, ընդհանուր թվով 6 աշխատանքային օր ընտանիքիս հետ հանգստյան եմ մեկնել Լոնդոն (ամանորյա տոներն անցկացնելու) եւ Հռոմ՝ կարճատեւ հանգստի.

— Վերը թվարկված բոլոր բացակայությունների մասին ՆԱԽԱՊԵՍ եւ մինչեւ աշխատանքային ամսվա ավարտը գրավոր տեղեկացրել եմ ՍԴ աշխատակազմի հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչությունը՝ խնդրելով բացակա օրերի համար իմ աշխատավարձից համապատասխան նվազեցումներ կատարել:

Կարեւոր եմ համարում այս պարզաբանումները հրապարակայնորեն ներկայացնելով Հայաստանի քաղաքացիների եւ պետական իշխանության մարմինների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին, որ սա 3-րդ անգամն է, որ Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի ուղղակի գիտությամբ, եթե ոչ՝ ուղիղ ցուցումով, պետական բարձրագույն մարմիններից մեկը՝ Հանրապետության Սահմանադրական դատարանը պաշտոնապես ներգրավվում է Սահմանադրական դատարանի դատավորի դեմ ապատեղեկատվության տարածման մեջ»:

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսից հետո հանրաքվեն իրատեսական չէ, ԱԺ-ն պետք է ընտրի ՍԴ դատավորներին

Diana Amirkhanyan

ՍԴ անդամները պետք է հրաժարական տան, ստեղծված իրավիճակում սա է հարցի լուծումը․ Ստեփան Սաֆարյան

Diana Amirkhanyan

Արտակարգ դրությունը եզակի առիթ է, որ ՍԴ նախագահն ու անադմներն արժանապատիվ հեռանան. Վիգեն Խաչատրյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին