27 C
Yerevan
11 Օգոստոսի, 2020
91292.8 By Google Analytics 10.08.2020
Գլխավոր » ՍԴ-ն չի քննել Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը. նիստը չի կայացել
Իրավունք

ՍԴ-ն չի քննել Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը. նիստը չի կայացել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Քիչ առաջ Սահմանադրական դատարանում հետաձգվեց «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումի քննությունը: ՍԴ այսօրվա նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով:

ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը չէր գնացել դատարան:

NewArmenia.am-ը արդեն տեղեկացրել է, որ ՍԴ նախկին դատավորները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ։ Ըստ «Փաստինֆո»-ի՝ նախկին դատավորները գանգատում պնդել են, որ իրենց իրավունքները խախտվել են և պահանջել կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ անել։ ՍԴ դատավորները նաև խնդրել են ՄԻԵԴ-ին կիրառել հայցի ժամանակավոր միջոցներ, ինչը նշանակում է, որ ՄԻԵԴ-ը գանգատը կքննի արագացված ընթացակարգով և իր դիրքորոշումը կներկայացնի առաջիկա օրերի ընթացքում։

ՄԻԵԴ-ն արդեն գրանցել է գանգատը ու հարցաշար ուղարկել ՀՀ կառավարությանը նրանց լիազորությունների դադարեցման հիմքերի ու ընթացակարգի մասին։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ից ստացել է ՍԴ նախկին դատավորների գանգատին վերաբերող «հարցադրումներ, որոնց տրվել են համապատասխան լիարժեք պատասխաններ»: Նշենք, որ ՍԴ վերոնշյալ անդամների լիազորությունները դադարեցին ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխություններից հետո:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

ՍԴ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել Սահմանադրական դատարանի շենք․ ոստիկանություն

Սերինե

Խորհրդարան բերված նախագիծը հեռացող դատավորների օգտին է. Հովակիմյան. «ՀԺ»

Սերինե

Սահմանադրական դատարանը ձգձգում է․ չեն կողմնորոշվում․ «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին