7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54108 By Google Analytics
Գլխավոր » ՍԴ շենքում գուցե կա շատ լավ խառատ, բայց նրա ասածները մենք լսե՞նք միայն նրա համար, որ ՍԴ շենքում է նստո՞ւմ․ Արմեն Մարտիրոսյանը՝ Հրայր Թովմասյանի մասին (տեսանյութ)
Գլխավոր Նորություններ

ՍԴ շենքում գուցե կա շատ լավ խառատ, բայց նրա ասածները մենք լսե՞նք միայն նրա համար, որ ՍԴ շենքում է նստո՞ւմ․ Արմեն Մարտիրոսյանը՝ Հրայր Թովմասյանի մասին (տեսանյութ)

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մենք չունենք Սահմանադրական դատարան։ NewArmenia.am-ի հետ զրույցում «Անտարես» ընկերության տնօրեն, «Ձեղնահարկ» ՀԿ փորձագետ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է լռում Սահմանադրական դատարանն ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Ի՞նչ ՍԴ։ Բժիշկներն ասում են՝ դիակ, պացիենտ, հիվանդ․․․ Պետք է հստակեցնել անունը։ Մենք ՍԴ չունենք, եթե ունենայինք, այս ամենը չէր լինի։ Մենք ունենք ՍԴ երկու դատավոր ու մի խումբ անդամներ, որոնք կարող են բլոտ խաղալ ու որոշել ինչ-որ մի բան, բայց արդյոք մեր պետության մյուս օղակները պետք է արձագանքեն նրանց որոշումներին։ Հիմա պատկերացրեք, որ գնացել են անտառ, կենացներ են խմում, մենք պետք է դրան արձագանքե՞նք, ինչո՞ւ։ Եթե արձագանքենք, կնշանակի, որ չենք հարգում Սահմանադրությունը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Փորձագետը նշեց, որ ՍԴ շենքում բազում աշխատակիցներ կան, որոնց մտքերը իրենք մեկնաբանել չեն կարող․ «ՍԴ շենքում կա խառատ, կարող է շատ լավ խառատ է, բայց նրա ասածները մենք լսե՞նք միայն նրա համար, որ ՍԴ շենքում է նստո՞ւմ»։

Դիտարկմանը, թե Հրայր Թովմասյանին հավասարեցնում եք խառատի հետ, Արմեն Մարտիրոսյանն այսպես արձագանքեց․ «Պարետ, խառատ, բնակիչ, բայց ոչ որոշում կայացնող։ Հրայր Թովմասյանը իրավունք չունի որոշման կայացմանը մասնակցել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նմանատիպ Հոդվածներ

Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն․ «Ժողովուրդ»

Սերինե

Կորոնավիրուսից հետո հանրաքվեն իրատեսական չէ, ԱԺ-ն պետք է ընտրի ՍԴ դատավորներին

Diana Amirkhanyan

ՍԴ անդամները պետք է հրաժարական տան, ստեղծված իրավիճակում սա է հարցի լուծումը․ Ստեփան Սաֆարյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին