7.1 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52890 By Google Analytics
Գլխավոր » Սեյշելյան կղզիները հնարավոր է եվրոպական թռիչքները դադարեցնի
Այլ Լուրեր

Սեյշելյան կղզիները հնարավոր է եվրոպական թռիչքները դադարեցնի

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Սեյշելյան կղզիները հնարավոր է եվրոպական թռիչքները դադարեցնի առաջիկա շաբաթների ընթացքում: Պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված աշխարհում ստեղծված իրավիճակն է: Սեյշելյան կղզիների Քաղաքացիական ավիացիայի վարչության գլխավոր տնօրեն Ֆլորենս Մարենգոն տեղեկացրել է, որ ազգային օդանավակայանը կմնա բաց՝ աջակցելու այլ ավիափոխադրումներին:

 «Մենք արձանագրում ենք հաճախակիության նվազում բոլոր փոխադրողների կողմից, ինչը նորմալ է, քանի որ առկա է Եվրոպայից այցելուների ժամանակավոր արգելք»,-նշել է նա:

Դեպի կղզիներ թռիչքներ իրականացնող ավիաընկերություններն են «British Airways»-ը, «Air France»-ը, «Edelweiss Air»-ը, «Condor Airlines»,-ը, «Air Austral»-ը:

Քաղաքացիական ավիացիայի տվյալների համաձայն` Սեյշելյան կղզիներ թռիչքներ իրականացնող 14 ավիաընկերություն կա՝ ներառյալ «Air Seychelles»-ը, շաբաթական թռիչքների հաճախականությունը 77 է, ինչը կնվազեցվի մինչև 60:

Նմանատիպ Հոդվածներ

Եվրոպայում միայն մի երկիր Է մնացել առանց կորոնավիրուսի

Աշխեն

Թրամփն արգելել Է Եվրոպայից մուտքը ԱՄՆ կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար

Աշխեն

Եվրոպական ինդեքսներ. 16-01-20

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին