28 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները հնարավոր է` սկսեն կանոնավոր չվերթները Հայաստան
Աշխարհ

Սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները հնարավոր է` սկսեն կանոնավոր չվերթները Հայաստան

Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի Դաշնությունից հնարավոր է վերսկսվեն ուղևորափոխադրումները դեպի մերձավոր արտասահմանի երկրներ, այդ թվում՝ Հայաստան:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների «Վեստնիկ ատոր» ասոցիացիայի հրատարակությունը:

Աղբյուրի տվյալներով՝ սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի ԱՊՀ երկրների մեծ մասը, այդ թվում՝ Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան, Հայաստան:

Ինչպես նշում են փորձագետները, նման որոշման համար կան մի քանի հիմքեր. նախ ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում կայունացել է, բացի այդ, սեպտեմբերին երկրում նախատեսում են COVID-19 պատվաստանյութի արդյունաբերական արտադրություն սկսել։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին