6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերն առաջխաղացում ու հաջողություններ ունեցել է հայկական կողմը, այդ հաջողությունները պահպանվում են․ ԱՀ խոսնակ
Այլ Լուրեր

Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերն առաջխաղացում ու հաջողություններ ունեցել է հայկական կողմը, այդ հաջողությունները պահպանվում են․ ԱՀ խոսնակ

Ադրբեջանական զինված ուժերը որոշակի հաջողություն ունեցել են միայն կռվի առաջին օրը։ Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարություն արեց  ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նրա խոսքով՝ արդեն սեպտեմբերի 27 լույս 28-ի գիշերն առաջխաղացում ու հաջողություններ ունեցել է հայկական կողմը, ավելին՝ այդ հաջողությունները պահպանվում են։

«Պաշտպանության բանակը հաջողությամբ ինտենսիվ կերպով կասեցրել է Ադրբեջանի բանակի իրականացրած ագրեսիվ գործողությունները։ Անպայման ուզում եմ նշել  թուրքական գործոնը, քանի որ Ադրբեջանում այսօր գտնվում են թուրքական զինուժի բավական մեծ ստորաբաժանումներ, և նրանց աջակցությամբ է Ադրբեջանը փորձում հաջողություն ունենալ», — ասաց Վահրամ Պողոսյանը։

Խոսնակը շեշտեց, որ գիշերվա բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են։ Նա հավելեց, որ այս պահի դրությամբ՝ ադրբեջանական բանակն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ։

Նմանատիպ Հոդվածներ

Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևը ցուցաբերում է բացահայտ լկտի պահվածք.Արցախի նախագահի խոսնակ

Անի Գրիգորյան

Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. Վահրամ Պողոսյան

Նատա Հարությունյան

Ալիևը խոսում է մի բանի մասին, որից հետո այլևս բանակցելու տեղ չի մնում. Արցախի նախագահի խոսնակ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին