23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99094.4 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Սերբիան և Կոսովոն համաձայնության են եկել ի օգուտ ԱՄՆ-ի․ անդրադարձ նոր փաստաթղթի ստորագրմանը
Գլխավոր Նորություններ

Սերբիան և Կոսովոն համաձայնության են եկել ի օգուտ ԱՄՆ-ի․ անդրադարձ նոր փաստաթղթի ստորագրմանը

Տարիներ շարունակ հակամարտության մեջ գտնվող Սերբիան և Կոսովոն համաձայնության են եկել մի շարք առանցքային նախաձեռնությունների իրականացման շուրջ: Միջազգային լրատվամիջոցներն այս իրադարձությունն անվանել են «աննախադեպ», «պատմական» նախ և առաջ այն պատճառով, որ ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունն իր հետքը կթողնի Ռուսաստանի ու Բալկանների վրա։

Ի՞նչ է գրված փաստաթղթում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին սեպտեմբերի 4-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրեցին համաձայնագրեր, որոնք կարող են կարգավորել Բելգրադի և Պրիշտինայի միջև դեռ  2008-ից վատթարացած հարաբերությունները։ Խոսքն այն մասին է, որ երբ Կոսովոն հայտարարեց իրեն անկախ՝ Սերբիան հրաժարվեց ճանաչել անկախությունը։

Ստորագրված փաստաթուղթը չի համարվում համաձայնագիր, որովհետև կողմերը ստորագրել են երկու տարբեր փաստաթղթեր։ Սրանով Սերբիան ցուցադրել է, որ չի ճանաչում Կոսովոյի անկախությունը և չի դնում իր ստորագրությունը նույն փաստաթղթի վրա։

Այնուամենայնիվ, Սերբիայի նախագահը և Կոսովոյի վարչապետը համաձայնության են եկել հետևյալի հարցերում՝

  • կառուցել մայրուղիներ և երկաթուղիներ երկու երկրների միջև տրանսպորտային կապեր հաստատելու համար
  • աջակցել փոքր և միջին բիզնեսին, որի  համար գումար կարող է տրամադրվել ԱՄՆ արտահանման-ներմուծման բանկի աջակցությամբ վարկերի միջոցով
  •  ապահովել երկու երկրների բուհերի դիպլոմների փոխադարձ ճանաչում
  • միանալ այսպես կոչված փոքր-Շենգենի ընդհանուր վիզային տարածքին, որի ստեղծման համար 2019 թ.-ին համաձայնության են եկել Բալկանյան երեք պետությունները` Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան և Ալբանիան (փոքր-Շենգենյան համաձայնագրերը դեռ ուժի մեջ չեն մտել)
  •  ներգրավվել  69 երկրներում գործող նույնասեռ հարաբերությունների ապաքրեականացման գործընթացում։

Բացի այդ, Սերբիան համաձայնել է մեկ տարով դադարեցնել Կոսովոյի ճանաչման դեմ արշավը, իսկ Պրիշտինան համաձայնվել է մեկ տարի չդիմել միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար։

Համաձայնագրում կան նաև կետեր, որոնք քաղաքական բնույթ են կրում և անմիջականորեն չեն առնչվում սերբա-կոսովյան հակամարտությանը։
Դրանցից մեկն այն է, որ Սերբիան և Կոսովոն պետք է դիվերսիֆիկացնեն իրենց էներգիայի պաշարների ներմուծումը, մյուսն էլ այն է, որ Սերբիան համաձայնվել է դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել, ինչպես որ արել է ԱՄՆ-ը, իսկ Կոսովոն, որտեղ բնակչության մեծ մասը մահմեդական է` ճանաչել Իսրայելի պետականությունը:

Որո՞նք են այս փաստաթղթի ռիսկերը

Փորձագիտական որոշ շրջանակներ ասում են, որ Վուչիչի և Հոթիի միջև ձեռք բերված համաձայնությունները վաղ է անվանել պատմական, բայց դրանք պարունակում են դրույթներ, որոնք կարող են կողմերին թույլ քայլ առաջ կատարել: Բացի այդ, նրանցից շատերն ասում են, որ չկան մեխանիզմներ համաձայնությունները կատարելու հարցում։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի առաջատար հետազոտող Պավել Կանդելն RBC- ի հետ զրույցում ասել է, որ այս համաձայնագիրը Դոնալդ Թրամփի փորձն է ուժեղացնել իր դիրքերը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ: Ըստ նրա՝ փաստաթղթում կան շատ կետեր, որոնք չեն վերաբերում անմիջական կողմերին, վերաբերում են Մերձավոր Արևելքին, ում ուղությամբ էլ աշխատում է ամերիկյան կայսրությունը։

«Թրամփն ակնկալում է, որ Սերբիայի համաձայնությունը դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հարցում կարող է օգնել նրան ուժեղացնել հրեական համայնքի աջակցությունը», — ասել է Կանդելը:

Ինչ վերաբերում է Սերբիայի և Կոսովոյի ՝ էներգիայի ներկրումը դիվերսիֆիկացնելու մտադրություններին, ապա դա հիմա լուրջ վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, համոզված է Կանդելը: «Այս մտադրությունը շատ անորոշ է: Դժվար է պատկերացնել, որ Սերբիան ռուսականի փոխարեն կգնի ավելի թանկ ամերիկյան գազը», — ասաց նա:

Թրամփի հետ բանակցությունների ընթացքում Վուչիչը հրաժարվեց ամերիկյան հեղուկ գազ գնելու պարտավորությունից, Twitter- ում գրել է Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի և Մետոհիայի գրասենյակի տնօրեն Մարկո Ջուրիչը: Առայժմ Սերբիան «Գազպրոմից» բնական գազ գնելուց բացի, այլ էժան և տնտեսապես կենսունակ այլ տարբերակներ չունի, ասում է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի հետազոտող Դիմիտար Բեչևը: Փորձագետը նշել է, որ Կոսովոն ընդհանրապես չի սպառում բնական գազը:

Նմանատիպ Հոդվածներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածության 49 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել

Նատա Հարությունյան

Սերբիայի և Կոսովոյի համագործակցությունը Ղարաբաղի հարցում նախադեպային չի լինի, որովհետև Արցախի հարցն ինքնատիպ է․ Խաչիկ Գալստյան

Սերինե

ԱՄՆ-ի փոխնախագահը համաձայնել է իր թեկնածությունն առաջադրել նոր ժամկետի համար

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին