-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116105.6 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Սերգեյ Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է ԼՂ-ում հուշարձանների պահպանության հարցը
Աշխարհ

Սերգեյ Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է ԼՂ-ում հուշարձանների պահպանության հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային օբյեկտների պահպանության և պաշտպանության հարցը:  Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

«Առանձին ուշադրություն է դարձվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար, մասնավորապես ՝ ռազմական գործողություններից և վանդալիզմից տուժած մշակութային հուշարձանների և կրոնական օբյեկտների պաշտպանության և պահպանության, ինչպես նաև տարածաշրջանում կրթական համակարգի վերականգնման հարցը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ:

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ընթացիկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Նատա Հարությունյան

Լավրովը Հորդանանի ԱԳ նախարար հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը

Նատա Հարությունյան

Լավրովը մանրամասներ ներկայացրեց հայկական կողմի հետ երկկողմ օրակարգային հարցերի քննարկումներից

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին