-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115612.8 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Սերժ Սարգսյանը ձայնակցում է Ալիևին. նա քաղաքական հայտ է ներկայացրել. Հմայակ Հովհաննիսյան (տեսանյութ)
Հարցազրույցներ

Սերժ Սարգսյանը ձայնակցում է Ալիևին. նա քաղաքական հայտ է ներկայացրել. Հմայակ Հովհաննիսյան (տեսանյութ)

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, NewArmenia.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ բրիտանական «Intependent» պարբերականի հետ հարցազրույցին, որտեղ վերջինս նշել էր, թե համաձայն չէ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը, ասաց. «Այս պատերազմը ուղղակի հետևանքն է մարտավարության, որը որդեգրել էր Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում: Այդ մարտավարությունը հենց բերեց պատերազմի, որն անխուսափելի էր: Այդ բանակցությունները տանում էին հենց այդ արդյունքի: Իր հարցազրույցում նա ներկայացնում է, որ այդ բանակցությունները չեզոքացնում էին պատերազմի վտանգը, այնինչ ճիշտ հակառակն է: Այդ բանակցությունները և այդ բանակցությունների ընթացքում ընտրված մարտավարությունը անխուսափելի դարձրեց պատերազմի վերսկսումը»: 

Ըստ քաղաքագետի՝ պատերազմի վերսկսման մեջ մեղադրելով Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանը ձայնակցում է Իլհամ Ալիևին՝ փորձելով քաղաքական հայտ ներկայացնել որպես Հայաստանի վարչապետի Արևմուտքի թեկնածու: Նրա խոսքով՝ նմանատիպ հայտ, որպես Ռուսաստանի թեկնածու, ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանը: 

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը օգոստոսին հրապարակել է Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի նախաստորագրած փաստաթուղթը, որով Սերժ Սարգսյանը նախաստորագրել էր 2 փուլով 7 շրջանների հանձնումը Ադրբեջանին՝ 5 մլրդ դոլարի դիմաց: 

Սերժ Սարգսյանը նաև ասել է, թե բանակցային գործընթացի շարունակականության պատճառով է երկու ժամկետ նախագահական լիազորությունների ավարտից հետո համաձայնվել ընտրվել ՀՀ վարչապետ, որովհետև համոզված էր, որ գլխավոր բանակցողների փոփոխությունը բերելու էր աղետալի հետևանքների: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: 

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին