20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
68975 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Սերժ Սարգսյանն ու կաթողիկոսը հանդիպել են. Պայմանավորվել են համատեղել ուժերը
Գլխավոր Նորություններ

Սերժ Սարգսյանն ու կաթողիկոսը հանդիպել են. Պայմանավորվել են համատեղել ուժերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ին հասած տեղեկություններով՝ օրերս հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոսն ու 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Քննարկման առիթը եղել են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ ներկայացված փողերի լվացման մեղադրանքը, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար  կաթողիկոսի կոչից հետո նրա ու եկեղեցու շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները:

Ամենայն հայոց կաթողիկոսը, որը կորցրել է նախկին իշխանական դիրքը ՀՀ վերնախավում և անձեռնմխելիությունը, այժմ միգուցե այնքան էլ  պաշտպանված չի զգում իրավապահների ուշադրությունից: Սա կարող էր լինել պատճառ, որ նա աջակցություն փնտրի նախկին իշխանական թիմում: 

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն ու Ամենայն հայոց կաթողիկոսը պայմանավորվել են միավորել ջանքերը ՀՀ նոր իշխանության դեմ պայքարում: Թե ինչ դրսևորում դա կունենա, կերևա առաջիկայում: Ի դեպ, խոսք է գնում անգամ նոր կուսակցություն բացելու պատրաստակամության մասին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկությունը ճշտել չհաջողվեց. Տեր Վահրամ քահանա Մելիքյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը նույնպես չպատասխանեց NewArmenia.am-ի հեռախոսազանգերին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին