Գլխավոր » Սերժ Սարգսյան շատ վատ ընկեր ու ղեկավար է․ Խաչատուր Սուքիասյան
Կարևոր

Սերժ Սարգսյան շատ վատ ընկեր ու ղեկավար է․ Խաչատուր Սուքիասյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը հարգում է ՀՀ նախկին պաշտոնյաներին՝ այդ թվում  ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նա այսօր  լրագրողների հետ զրույցում նշեց, թե կարծում է, որ Սարգսյանն էլ իր կառավարման ժամանակ դրական քայլեր արել է։ Միևնույն ժամանակ նա, անդրադառնալով Սարգսյանի՝ ԵԺԿ -ում ունենցած ելույթին, շեշտեց, որ Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել։

«Նա ինչ-որ սահմաններ պահել է, բայց Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է իր, իր փեսայի ու չգիտեմ, թե ում համար։ Սերժ Սարգսյանին շատ լավ ճանաչում եմ, իր հետ շատ տարբեր ժամանակներում զրույց եմ ունեցել, բայց լավ հարաբերություններ ունենալու մասին դուք եք ինձ ասում, բայց պիտի լսեք՝ ես ինչ եմ ասում։ Եթե Սերժ Սարգսյանն ինձանից գոծարան է խլել, ես չեմ կարող իր հետ լավ հարաբերություն ունենալ, ես միշտ ասել եմ բարիդրացիական հարաբերություն»,- ասաց նա։

Սուքիասյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն վատ ղեկավար է, այլև վատ ընկեր է․ «Երբ ՀՀ-ն կառուցվում էր, ինքը, որ Ղարաբաղից եկավ, իր բոլոր հին ընկերներին մոռացավ, մինչև անգամ մոռացավ նրան, ումից ընդունեց նախագահությունը։ Էդ խաբելը շատ վատ բան է այս երկրում, եթե, անգամ, առաջին դեմքի մակարդակով մարդը կարա սուտ խոսի, ապա կործանված է և՛ այդ մարդը, և՛ այդ միջավայրը, որտեղ ինքն ապրում է»,- շարունակեց Սուքիասյանը։

Վերջինս չի հասկանում, թե  ինչպես է ԵԺԿ-ն ամբիոն տվել Սերժ Սարգսյանին, որի երկրի ղեկավար եղած ժամանակ, երկրում ծայաստիճան կոռուպցիա է եղել հենց նրա իմացությամբ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին