21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90707.2 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Սեւան քաղաքում կհիմնանորոգվի բակային 5 ճանապարհ
Սոցիալական

Սեւան քաղաքում կհիմնանորոգվի բակային 5 ճանապարհ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սեւան քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի բազմաբնակարան շենքեր տանող բակային 5 ճանապարհ: Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի   զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի նախնական արժեքը 151 միլիոն 125 հազար  դրամ է, որի 60 տոկոսը կամ 90 միլիոն 675 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 60 միլիոն 400 հազր դրամը՝ Սեւանի համայնքապետարանը:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է:

«Սևան քաղաքի 5 բակային տարածքներն ընտրվել են` հաշվի առնելով այդ տարածքներում բնակվողների թվաքանակը, մարդկանց եւ ավտոմեքենաների երթեւեկությունն ու շարժը, բակերի առկա տեխնիկական վիճակը: Սեւան համայնքի 2-րդ եւ 3-րդ միկրոթաղամասերի, Շահումյան փողոց 35, 37, 37ա եւ Կարմիր բանակի փողոց 54, Նալբանդյան փողոցի 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, Շինարարների 2 շենքերի բակային տարածքների ճանապարհների ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրումը, գոյություն ունեցող եզրաքարերի վերատեղադրումը, անհրաժեշտության դեպքում նոր եզրաքարերի տեղադրումը, դիտահորերի եւ ջրընդունիչների բարձրացումը կամ իջեցումը կապահովեն այդ տարածքների բարեկարգ տեսքը, որը տասնամյակներ շարունակ եղել է խնդրահարույց, իսկ մասնակի վերանորոգումները` կարճաժամկետ: Շենքերի բակային տարածքները եղել են ասֆալտբետոնե ծածկույթով եւ բազալտե եզրաքարերով բարեկարգված: Տասնամյակների ընթացքում ասֆալտբետոնե ծածկույթը քայքայվել է, կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, հարթեցվել են տարբեր տեսակի գրունտներով, որի պատճառով ծածկի նիշը բարձրացել է, եւ որոշ հատվածներում եզրաքարերը մնացել են լիցքի տակ: Առաջնահերթություն ներկայացնող այս ծրագրի իրականացմամբ Սեւան քաղաքի 5 բակային տարածքներում կապահովվի բարեկարգ եւ ներկայանալի տեսք, որը միաժամանակ հարմարավետության, անվտանգության երաշխիք է:Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Նմանատիպ Հոդվածներ

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 13-ի համեմատ ցածր է 2 սանտիմետրով

Սերինե

Սեւանա լճի մակարդակը նախորդ հունիսի համեմատ բարձր է 2 սանտիմետրով

Սերինե

Սեւան համայնք մուտք ու ելքի հատուկ ռեժիմը կերկարաձգվի եւս մեկ շաբաթով․ մարզպետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին