3 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Սինգապուրի բանկի շուրջ 300 աշխատակիցներ տարհանվել են կորոնավիրուսի պատճառով
Աշխարհ

Սինգապուրի բանկի շուրջ 300 աշխատակիցներ տարհանվել են կորոնավիրուսի պատճառով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սինգապուրի DBS Asia բանկի կենտրոնական գրասենյակի մոտավորապես 300 աշխատակիցներ տարհանվել են հիմնարկության ծառայողներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման կապակցությամբ: Այդ մասին հայտնել Է Straits Times թերթը՝ վկայակոչելով Էլեկտրոնային նամակը, որը հայտնվել Է հրատարակության տրամադրության ներքո:

Թերթի տեղեկատվության համաձայն, տեղական ժամանակով ժամը 12:55-ին (Երեւանի ժամանակով 08:55-ին) DBS Asia-ի գրասենյակի աշխատակիցները, որոնք աշխատում են Bay Financial Centre Tower 3 շենքի 43-րդ հարկում, նամակ են ստացել, որում ասվում Էր, թե իրենց գրասենյակում կորոնավիրուսով վարակվելու դեպք Է հաստատվել: Որպես նախազգուշական միջոց՝ նրանց խնդրել են աշխատանքը շարունակել տներից: Գրասենյակի տարածքն ախտահանվել Է: Բանկի վարչակազմը պարզում Է այն անձանց շրջանակը, որոնք շփման մեջ են եղեել հիվանդացածի հետ:

Ինչպես նշում Է հրատարակությունը, բանկի այն աշխատակիցները, որոնք աշխատում են այլ հարկերում, գրավոր կարգադրություն չեն ստացել «տարհանման» վերաբերյալ: Հաջորդ շաբաթվանից, ինչպես սպասվում Է, կազմակերպության բոլոր ծառայողները կստանան անհատական պաշտպանության միջոցներ, ներառյալ դիմակներ, ջերմաչափեր եւ հակասեպտիկ՝ ձեռքերի համար: Նաեւ ընկերությունն աշխատակիցներին հնարավորություն կընձեռի ստանալ բժշկական մասնագետների առցանց-կոնսուլտացիա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Չինաստանը պատրաստ Է օգնություն ցուցաբերել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Աշխեն

Վրաստանում արգելել են բժշկական դիմակներ ուղարկել արտասահման

Diana Amirkhanyan

Սինգապուրի ղեկավարներն իրենց աշխատավարձը պարգեւում են կորոնավիրուսի դեմ պայքարողներին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին