Գլխավոր » Սիրեք միմյանց․․․
Կարևոր

Սիրեք միմյանց․․․

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այս եմ ձեզ պատվիրում. որ սիրեք միմյանց: Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել: Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն, որպես իրենը, ձեզ սիրած կլիներ. բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է: Հիշեցե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի, թե՝ ծառան մեծ չէ, քան իր տերը. եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն. եթե իմ խոսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն: Բայց նույն բաները ձեզ պիտի անեն իմ անվան համար, որովհետև չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է: Եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք որևէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկա: Ով ինձ է ատում, ատում է և իմ Հորը. եթե ես նրանց մեջ արած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որևէ մեղք չէին ունենա. բայց այժմ տեսան գործերը և ատեցին թե՛ ինձ, թե՛ իմ Հորը: Եվ այդ՝ նրա համար, որ կատարվի նրանց օրենքում գրված այն խոսքը, թե՝ առանց պատճառի ինձ ատեցին: ( Ավետարան ըստ Հովհաննեսի 15.17-25 )

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին