20 C
Yerevan
23 Հոկտեմբերի, 2020
107958.4 By Google Analytics 22.10.2020
Գլխավոր » Սիրիացի լրագրողը հայտնում է ազգակից վարձկանի՝ Ադրբեջանի կողմից կռվելու մասին
Այլ Լուրեր

Սիրիացի լրագրողը հայտնում է ազգակից վարձկանի՝ Ադրբեջանի կողմից կռվելու մասին

Սիրիացի լրագրող և հետազոտող Հուսին Ակուշը վկայություններ ունի, որ սիրիացի վարձկանները Լեռնային Ղարաբաղում կռվում են Ադրբեջանի կողմից:

Այս մասին տեղեկանում ենք Ակուշի «Թվիթեր»-ի միկրոբլոգից, որտեղ վերջինս փաստացի տվյալներ է ներկայացրել, որ Ադրբեջանում կռվում են նաև ազգությամբ սիրիացի վարձկաններ։

Նա գրառմանը կից լուսանկար է ներկայացրել և գրել, որ նկարում պատկերված անձը հատուկ մեկնել է Ադրբեջան կռվելու համար։

«Այս նկարում Մուհամեդ Շալանն է՝ իմ քաղաքից՝ Ալ Աթարեբից, սպանվել է Ադրբեջանում։ Նա եղել էր Սուարելշամի (պրոթուրկական ծայրահեղական խմբավորում- խմբ.) անդամ, սակայն ամիսներ առաջ թողել էր խումբը և մեկ շաբաթ առաջ էլ գնացել Ադրբեջան։ Մահվան օրն ու տեղը դեռ հայտնի չէ։ Մեկ ուրիշ տղա՝ Տալհա անունով, Կաֆար Հալաբ գյուղից նույնպես սպանվել է»,- նշել է սիրիացի լրագրողը։

Վերջինս մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ իրեն հաջողվել է պարզել, որ Մուհամեդ Շալանը սպանվել է հարազատներից մեկի հետ խոսելու ժամանակ։

Սիրիացի լրագրողը հայտնել է, որ Մուհամեդը վերջին շրջանում ապրել էր Հալեպի հյուսիսում, որտեղից էլ մեկնել էր Ադրբեջան կռվելու։

Համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին էորոնք ըստ այդ նույն աղբյուրների Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վճարվել են 1500-2000 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանը խստացնում է Ադրբեջանից ներկրվող գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ վերահսկողությունը

Սերինե

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամներն Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ են տեսնում

Անի Գրիգորյան

Ադրբեջանական բանակի կորուստները (տեսանյութ)

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին