-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115852.8 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » «Սիրիացի վարձկաններին Ադրբեջանում տվել են բաց կանաչ երանգներով համազգեստ, նրանք ոչ տարածքին են ծանոթ, ոչ էլ լեզվին». պատմել է վարձկաններից մեկի զարմիկը
Այլ Լուրեր

«Սիրիացի վարձկաններին Ադրբեջանում տվել են բաց կանաչ երանգներով համազգեստ, նրանք ոչ տարածքին են ծանոթ, ոչ էլ լեզվին». պատմել է վարձկաններից մեկի զարմիկը

Սիրիացի վարձկանների ընտանիքները հոկտեմբերի սկզբին հավաքվել էին բեռնատար սառնարան ավտոմեքենայի շուրջ` Սիրիա-Թուրքիա սահմանի մոտ և սպասում էին, թե վարորդները երբ կբաժանեն իրենց սարսափելի բեռները` 52 սիրիացի տղամարդկանց մարմինները, որոնք սպանվել էին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմելու ժամանակ: Այս մասին գրել է «Washingtonpost»-ը և ընդգծել, որ վարձկաններին Հայաստանի դեմ պատերազմում ներգրավվել է Թուրքիան: Մահացած վարձկաններից մեկի` 38-ամյա Մահմուդ Նաջարի զարմիկը թերթի հետ զրույցում նշել է, որ Նաջարի մարմինը բեռնատար սառնարանում մակնշված է եղել 12 թվով:

«Washingtonpost»-ը հրապարակել է նաև վարձկան սիրիացու` Մահմուդ Նաջարի լուսանկարը, որը զոհվել է Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու ժամանակ:

Ըստ թերթի հրապարակման՝ վարձկանները Ադրբեջան են ժամանել Թուրքիայի հարավից, իսկ Ադրբեջանում նրանց առաջին օրը տվել են բաց կանաչ երանգներով համազգեստ:

Թե ինչ համազգեստ են կրում վարձկանները` անդրադարձել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Երեկ` հոկտեմբերի 18-ին ՊՆ մամուլի խոսնակը հրապարակել էր տեսանյութ, և գրառում արել, որ տեսանյութում երևացողները Ադրբեջանի սահմանապահ զորքերի հազգեստով վարձկան ահաբեկիչներն են:

Զոհված Սիրիացի վարձկանի` Նաջարի զարմիկը «Washingtonpost»-ին նաև պատմել է, որ Սիրիայից կռիվ մեկնողները միայն բարձր վարձատրության համար են համաձայնել Արցախի դեմ պատերազմել, որովհետև շատերը նույնիսկ չգիտեին, թե որտեղ է Ադրբեջանը: Մահմուդ Նաջարի զարմիկի խոսքով` սիրիացի վարձկանները հիմնականում մենակ են եղել իրենց համար օտար տարածքում, և բացի տարածքին անծանոթ լինելը՝ նաև լեզվին են անծանոթ եղել, իսկ վարձականների խմբին ընդամենը 3 ադրբեջանցի է ուղեկցել:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս հոյտեմբերի 3-ին հրապարկել էր գաղտնալսումներ, որպես ապացույց, որ Արցախի դեմ կռվում են վարձկան ահաբեկիչներ: Գաղտնալսումներից պարզ է, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կապի դուրս եկած ադրբեջանցիները խոսում են իրենց կողմից կռվող այլ անձանց մասին և նրանց անվանում սահմանապահներ, իսկ այդ «սահմանապահները» խոսում են արաբերեն. «Սահմանապահների համազգեստավորներին, սահմանապահներին ասա` Մահմուդ կա, թող իմ կապով խոսի իր հրամանատարի հետ»,-ասում է մարտի դաշտում կապի դուրս եկած ադրբեջանցիներից մեկը` իսկ լսող մյուս ադրբեջանցին հարցնում է` թուրքմենների՞ն, ինչին ի պատասխան կապի դուրս եկած ադրբեջանցին ասում է` «սահմանապահ ասա նրանց, ուրիշ բան մի ասա: Այստեղ մի երկու հոգի կան, կապը տալիս եմ, դուք կապը տվեք նրան թող իրանց լեզվով ասի դրանք կհասկանան», որից հետո արաբերեն լեզվով խոսակցություն է ընթանում:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից. «նման բան միայն ֆիլմերում էինք տեսել»

Նատա Հարությունյան

Սոցցանցերում հայտնվել են արցախա-ադրբեջանական շփման գծում զոհված սիրիացի վարձկանների տվյալները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին