Գլխավոր » Սիփան Փաշինյանը հերքում է՝ քաղաքապետարանին նվիրատվություններ կատարած անձն իր ընկերը չէ
Քաղաքականություն

Սիփան Փաշինյանը հերքում է՝ քաղաքապետարանին նվիրատվություններ կատարած անձն իր ընկերը չէ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իջևանի գինու և կոնյակի գործարանի տնօրենին ընդհանրապես չեմ ճանաչում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ  զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ նախապես իմացել է, Իջևանի գինու և կոնյակի գործարանի տնօրենի  նվիրատվության մասին։

«Գուցե ինչ-որ միջավայրում տեսել եմ, բայց ես նրան դեմքով չգիտեմ , եթե նրան հիմա բերեք այստեղ, ես չեմ ճանաչի»,-շարունակեց Սիփան Փաշինյանը:

Խոսելով, քաղաքապետարանի նվիրատվության մասին, նա ասաց․ «Եթե Իջևանի գինու և կոնյակի գործարանի տնօրենը նման քայլի է դիմել, ապա միայն ողջունում եմ »։

Ինչ վերաբերում է նվիրատվությունների հետ կապված կոռուպցիոն ռիսկերին, որի մասին բարձրաձայնում են Երևանի ավագանու ԼՀԿ խմբակցության  անդամները, Ս. Փաշինյանը հիշեցրեց, որ քաղաքապետարանի ընդդիմադիր անդամները 8 ամիս էր «լեղապատառ» բարձրաձայնում էին, որ Երևանի աղբը չեն մաքրում:

«Երևի հիմա արդեն վատ են զգում, քանի որ ասելիք այլևս չկա, որովհետև Երևանում աղբ չկա: Այն ժամանակ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի մակարդակով այդ աղբի թեման էին շոշափում, իսկ սեպտեմբերի վերջից սկսած աղբի թեմայով որևէ մեկը, որևէ բան չի ասում: Երևի անհանգստացել են, թե ինչպես կարող են ասելիք չունենալ և փորձում են այս ամենից, ինչպես կասեր դասականը՝ բոլոլա սարքել»,-եզրափակեց Սիփան Փաշինյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին