23 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107459.2 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Սի Ծինպինը ծովային հետեւակայիններին կոչ է արել պատրաստվելու պատերազմի
Աշխարհ

Սի Ծինպինը ծովային հետեւակայիններին կոչ է արել պատրաստվելու պատերազմի

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը Չինաստանի Գուանդունի հարավային նահանգի ռազմակայան այցի ընթացքում զինծառայողներին կոչ Է արել պատրաստվելու պատերազմի եւ ցուցաբերելու լիակատար նվիրվածություն եւ հուսալիություն: Ինչպես հաղորդել Է Xinhua գործակալությունը, այդ մասին նա հայտարարել Է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ծովային հետեւակի զորամիավորմանը հղած իր կոչում:

«Անհրաժեշտ Է բոլոր մտքրերը եւ ուժերը կենտրոնացնել պատերազմի նախապատրաստմանը, բարձր մարտական պատրաստության վիճակի ապահովմանը»,- մեջբերում Է անում նրա խոսքից գործակալությունը: Ինչպես նշել Է Սի Ծինպինը, «ծովային հետեւակի զորամիավորումն Էլիտային ստորաբաժանում Է, որն իր ուսերին Է կրում պետական ինքնիխշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության, երկրի շահերի պաշտպանության չափազանց կարեւոր խնդիրը»:

Նա նաեւ կոչ Է արել ակտիվացնելու ջանքերը զորամիավորման փոխակերպման եւ նրա մարտունակության բարձրացման համար՝ հզոր բանակ ստեղծելու նպատակով: Նրա խոսքով՝ ծովային հետեւակի զորամիավորման պատրաստումը պետք Է համապատասխանի երկրի զարգացման եւ անվտանգության ապահովման ռազմավարությանը:. Իր կոչում ՉԺՀ-ի ղեկավարը նաեւ նշել Է, որ զինծառայողները «պետք Է լինեն կարգապահ, երաշխավորեն լիակատար նվիրվածություն, անշահախնդրություն եւ հուսալիություն»: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը Գուանդունի նահանգ Է ժամանել Շենչժենի՝ երկրում առաջին հատուկ տնտեսական գոտու ստեղծման 40-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Սի Ծինպինը հերոսներ է համարել կորոնավիրուսի պատճառով արգելափակված Ուհանի բնակիչներին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին