21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Սկանդալային պատմություններում հայտնված ոստիկանները վերադառնում են. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Սկանդալային պատմություններում հայտնված ոստիկանները վերադառնում են. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

 «Դեռեւս 2019 թվականի հոկտեմբերի 19-ին անդրադարձանք Ոստիկանությունում սկանդալային նշանակումներին: Բանն այն է, որ աղմկալի միջադեպի կիզակետում հայտնված ոստիկանապետերը, որոնք պաշտոնից ազատվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետ էին վերադառնում համակարգ:

Մասնավորապես, Սյունիքի մարզում աղմկալի միջադեպում հայտնված եւ կադրերի ռեզերվ ուղարկված ոստիկանապետերը մարզում լուրեր էին տարածում, որ ներկայիս ՀՀ ոստիկանապետի հետ մտերիմ են եղել, համակուրսեցիներ են եղել եւ պատրաստվում են հետ վերադառնալ համակարգ:

Նրանցից մեկը Գորիսի բաժնի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն էր: Ստացվեց, որ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը համակարգ է վերադարձնում սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանապետերին` խաչ քաշելով նրանց գործելակերպի վրա: Ասել է թե` ընկեր, ծանոթ կամ համակուրսեցի լինելն այստեղ էլ հաղթեց:

Արդյունքում Ազիզյանը նշանակվեց: Իսկ ի՞նչ պատմության մեջ էր հայտնվել Ազիզյանը: 2016 թվականին նա ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը` Արթուր Գեւորգյանին, որին անհիմն կալանավորել էին, եւ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած սկանդալային տեսանյութից հետո Արթուր Գեւորգյանը արդարացվեց, իսկ, ահա, ոստիկանապետ Ազիզյանը ընդամենը պաշտոնից ազատվեց: Կարճ ժամանակ անց Ազիզյանին կրկին վերադարձրեցին համակարգ, սակայն հաջորդեց հերթական միջադեպը նրա մասնակցությամբ:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին` Էդմոն Խաչատրյանը, հաղորդում տվեց իրավապահներին հանցագործության մասին, որ Ազիզյանը իրեն ծեծել է: Այս հրապարակումից հետո Ազիզյանը կրկին ազատվեց պաշտոնից: Եվ, ահա, հեղափոխությունից հետո Գեւորգ Ազիզյանը, ոչ ավելի, ոչ պակաս, նշանակվում է ոստիկանության Սյունիքի մարզի վարչության պետ: Եվ, ահա, Ազիզյանի նշանակումից հետո Սյունիքում կրքերը չեն հանդարտվում, եւ ոստիկանները իրենց գործելաոճն են ընտրել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Ոստիկանները սպանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Սերինե

Ճանապարհային ծածուկ ծառայություն իրականացնող ոստիկանները համազգեստով են, վկայականով և կրծքանշանով

Սերինե

Ֆրանսիայում կդադարեն ոստիկաններին սովորեցնել ձերբակալության խեղդող հնարքները

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին