Գլխավոր » Սյունիքում կոռուպցիոն երևույթների բացահայտմանը խոչընդոտում են նախկինները (մանրամասներ Սյունիքից)
Գլխավոր Նորություններ

Սյունիքում կոռուպցիոն երևույթների բացահայտմանը խոչընդոտում են նախկինները (մանրամասներ Սյունիքից)

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սյունիքի մարզում տեղի են ունենում կադրային լուրջ փոփոխություններ, որոնք կարող են բեկումնային լինել մարզի համար։ NewArmenia.am-ին հայտնի դարձավ, որ դա հիմնականում արդյունք է ուժային կառույցներում տեղի ունեցող տեղաշարժերի։

Մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ և որը նաև մարզի բնակիչ է, նշեց, որ այն մարդիկ, որոնք երկար տարիներ ծառայություններ են մատուցել, այսպես կոչված, ռոբասերժական կլանին և հասկանալի պատճառներով դեռևս զբաղեցնում են ընտրովի պաշտոններ, փորձում են իրենց ստվերային ներգործությունն ունենալ կադրային այս փոփոխությունների վրա` կարծիքի կամ առաջարկի ձևով։

Մեր զրուցակիցը թվարկում է նրանց անունները` Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, մարզի ՀէՑ վարչության պետ Ջիվան Մարգարյանը, ՀՀԿ Սիսիանի թևի ղեկավար, Սիսիանի գազի վարչության տնօրեն Հարութ Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որոնք Քաջարանի և Մեղրիի քաղաքապետների հետ միասին կապված են նախկին մարզպետ, նախկին ՀՀԿ-ական Վահե Հակոբյանի հետ։

Ըստ մեր զրուցակցի` կադրային փոփոխություններին միջամտելուն զուգահեռ հեղինակազրկման փորձեր են անում հեղափոխության հետ կապված մարդկանց կամ իշխանությունների կողմից վստահություն վայելողների նկատմամբ։ «Մարզի բոլոր համայնքներում ունենք առաջընթաց, նկատելի է տնտեսական ակտիվություն, սակայն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դեռ տեսանելի չեն կառավարությանը համընթաց աշխատանքներ։ Տպավորություն է, որ նախկին իշխանավորներն այսօր անում են ամեն ինչ, որպեսզի մեկ օր ավելի մնան իրենց պաշտոնին, քանի որ դա է միակ երաշխիքը, որպեսզի կարողանան պահպանել իրենց թալանածը եւ փորձել պահպանել իրենց ազդեցությունը կադրերի նշանակման հարցում»,- նշեց մեր զրուցակիցը, ապա հավելեց. «Օրինակ` կատարել ենք թիմային մի աշխատանք, որի արդյունքում նաև պլանավորված անելիքներ ունեինք, սակայն վերջին շաբաթվա ընթացքում դրանք դանդաղել են անհասկանալի պատճառներով։

Ես չեմ ուզում դա պայմանավորել, օրինակ, ոստիկանության Սյունիքի վարչության պետի փոփոխությամբ. հիմա նորանշանակ պետն է Գևորգ Ազիզյանը։ Տնտեսական կոռուպցիայի հետ կապված բավականին շատ իրավիճակներ ունենք, որոնք բացահայտելու համար պետք են մարզային իշխանությունների ու ոստիկանության հետ համագործակցություն, սակայն այսօր այդ քայլերը դանդաղում են։ Ի դեպ, մինչ այդ մենք որևէ խնդիր չենք ունեցել»

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին