7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108115.2 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Սննդային թունավորման դեպք` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում
Այլ Լուրեր

Սննդային թունավորման դեպք` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ։ Այժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին