20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Սննդի շղթայի կազմակերպություններում օգոստոսի 12-ին գրանցվել է խախտումների նվազագույն քանակ.ՍԱՏՄ
Սոցիալական

Սննդի շղթայի կազմակերպություններում օգոստոսի 12-ին գրանցվել է խախտումների նվազագույն քանակ.ՍԱՏՄ

Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված ՍԱՏՄ աշխատակիցների ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կառավարությունից, Երևանի հանրային սննդի այն կազմակերպություներում և իրացման ցանցում, որտեղ մշտադիտարկում և կրկնայց են անցկացրել ՍԱՏՄ տեսուչները, որևէ խախտում չի արձանագրվել: Ընդհանուր դիտարկումները փաստում են, որ մայրաքաղաքում տնտեսավարողները ՀՀ պարետի սահմանած կանոնների պահպանմանը այժմ մոտենում են մեծ պատասխանատվությամբ:

Մարզերում ևս բարվոք վիճակ է արձանագրվել. հանրային սննդի օբյեկտներից մի քանիսում են թերացումներ հայտնաբերվել՝ աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու տեսքով, և միայն մեկ իրացման կազմակերպությունում արձանագրվել է ջերմաչափման գրանցամատյանի վարման շեղում:

Տնտեսավարողների սթափ վերաբերմունքի մասին է վկայում նաև այն ընկերությունների նվազագույն քանակը, որոնց գործունեությունն այսօր 24 ժամով կասեցվել է. դրանք ընդամենը 4-ն են:

Բարձր գնահատելով սննդի իրացման ոլորտում տնտեսավարող ընկերությունների պատասխանատու գործելաոճը, ՍԱՏՄ-ն հորդորում է շարունակել պահպանել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը՝ հիշեցնելով, որ դրանց շրջանցումը հանգեցնելու է անխուսափելի կասեցումների: Ստուգայցերն ու կրկնայցերը շարունակվելու են:

Նմանատիպ Հոդվածներ

ՍԱՏՄ-ն մարզերում խախտումներ արձանագրել է, Երևանում՝ ոչ

Նատա Հարությունյան

ՍԱՏՄ-ն ամփոփել է ալկոհոլային խմիչքների շուկայում վերահսկողության արդյունքները

Անի Գրիգորյան

Մարզերում խախտումեր չկան, Երևանում թերացել է մեկ ընկերություն. ՍԱՏՄ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին