21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90707.2 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Սովորելու մոտիվացիան կարող է նվազել ԿԳՄՍ-ի նոր նախագծի ընդունմամբ․ փորձագետ
Գիտակրթական

Սովորելու մոտիվացիան կարող է նվազել ԿԳՄՍ-ի նոր նախագծի ընդունմամբ․ փորձագետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը հանրակրթության ոլորտում նոր չափանիշներ ներմուծելու ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառած նախագծի որոշ դրույթների շուրջ զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է հանել  ՝ 1-4-րդ դասարաններում, ինչպես նաև 5-րդ դասարանի  առաջին կիսամյակում ներկայումս գործող գնահատման բալային սանդղակը։ Եվ տարրական դասարանների երեխաներին գնահատելու փոխարեն ուսուցիչների պարզապես բնութագրեր կտրվեն կիսամյակի ավարտին։ Ինչպես նաև  հանվել է բացասական միավորի շեմը, այսինքն 1-10 բալանոց սանդղակում չի լինելու անբավարար միավոր հասկացությունը, նույնիսկ պարբերաբար 1 միավոր ստանալով երեխան փոխադրվելու է հաջորդ՝ բարձր դասարան։

Սերոբ Խաչատրյանը, անդրադառնալով վերոնշյալ չափորոշիչներին, նշեց, որ այս նախագծով թեև լուծվում է այն խնդիրը, որ ուսուցիչն այլևս ստիպված չի լինի երկուսի արժանի երեխային կեղծ՝ բարձր միավոր նշանակել, որպեսզի երեխան փոխադրվի հաջորդ դասարան, բայց առաջ է գալիս մեկ այլ խնդիր․ «Այն աշակերտները, որ մինչև այսօր սովորում էին, որպեսզի չստանան բացասական թվանշան և չմնան նույն դասարանում, իրենք հնարավոր է իմաստ չտեսնեն սովորելու՝ մտածելով, որ ինչ տարբերություն չորս կստանան, թե երկու՝ միևնույնն է փոխադրվելու են հաջորդ դասարան»։

Կրթության փորձագետի խոսքով այսօր էլ 4 և 5 միավոր ստացող աշակերտներից ոչ բոլորն են իրականում արժանի այդ թվանշանին, և բազմաթիվ ուսուցիչներ նշանակում են այդ թվանշանները, որպեսզի այդ աշակերտները փոխադրվեն հաջորդ դասարան և խնդիր չունենան․ «Այսինքն այսօր էլ ունենք բազմաթիվ աշակերտներ, որոնք մեկի ու երկուսի են արժանի, բայց ստանում են չորս, որպեսզի չմնան նույն դասարանում։ Նախարարության այս նոր մոտեցումը լավ է այն իմաստով, որ այդ աշակերտներն այդ կեղծ թվանշանը էլ չեն ստանա և կստանան այն, ինչքանի իրականում գիտեն»։

Սերոբ Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ նախագծի այս դրույթը հնարավոր է բերի սովորելու հանդեպ անտարբերության աճին։ Նա հավելեց, որ այս տարբերակը լավ է այն դեպքերի համար, երբ որ ուսուցչին  ազատում ենք կեղծ թվանշանից, և ինքն այլևս կաշկանդված չի լինի երեխային նշանակել երկու, եթե այդքանի է արժանի, բայց վատ է այն իմաստով, որ սովորելու մոտիվացիան կարող է նվազի։

«Եթե նախարարությունը կարողանա հակաքայլեր մտածել ապա հնարավոր է այս խնդիրը լուծել։ Իսկ հակաքայլը պետք է լինի այն, որ սովորելու հանդեպ մոտեցումը փոխվի։ Երեխաների հետ աշխատեն, երեխան հասկանա, որ սովորելը կարևոր է, լուծումը դա է»,-շեշտեց նա։

Անդրադառնալով նախագծով սահմանաված այն չափորոշչին, ըստ որի 1-4-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաև 5-րդ դասարանի  առաջին կիսամյակում սովորողները չեն գնահատվելու, այլ ուսուցչի կողմից բնութագիր է տրվելու՝ փորձագետը եզրահանգեց, որ նույն խնդիրն այստեղ է լինելու․ «Այս դեպքում էլ արդեն նորից հարցը լինելու է այն, որ եթե թվանշան չկա, ապա ինչի համար ենք սովորում։ Այս դեպքում պետք է սովորելը դառնա հետաքրքրիր մի բան, որ երեխան մտածի, որ թվանշան չկա, բայց հետաքրքիր է և ցանկանա սովորել»։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Տեսակետը, թե հեռավար կրթությունն արդյունավետ է, որևէ քննադատության չի դիմանում․ փորձագետ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին