21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90732.8 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Սուպերվարչապետության վերացման հարց սահմանադրական բարեփոխումների հիմքում չկա
Վիդեո

Սուպերվարչապետության վերացման հարց սահմանադրական բարեփոխումների հիմքում չկա

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետի որոշմամբ սկիզբ է դրվել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմավորման հարցը։ NewArmenia.am-ի հետ  զրույցում նման հայտարարություն արեց Արդարադատության նախարարի առաջին տեղեկալ Ռաֆիկ Գրիգորյանը։ Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը 15 անդամ կունենա՝ ի պաշտոնե մարդիկ, ինչպես նաւև մրցութային կարգով ընտրված իրավաբան-գիտնականներ, ՀԿ ներկայացուցիչներ, խորհրդարանականների ներկայություն՝ այդ թվում ընդդիմադիրների։

Ինչ վերաբերում է սուպերվարչապետական համակարգի վերացմանը, փոխնախարարն ասաց․ «Սահմանադրական բարեփոխումների  հանձնաժողովն ինքը պետք է քննարկի ու առաջադրի խնդիրներն ու լուծի։ Այսինքն՝ մասնագիտական հանձնաժողով ունենալու տրամաբանությունն ու իմաստն  այն է, որ մասնագետներին տրվի ազատություն իրենց առաջադրած խնդիրը համատեղ լուծելու»։

Դիտարկմանը, որ Սահմանադրական բարեփոխումներ անել քաղաքական որոշում է, իսկ երկրի թիվ մեկ քաղաքական դեմքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միշտ է ասել, որ կա սուպերվաչապետական համակարգ, հիմա չկա՞ հրահանգ այն վերացնելու, Ռաֆիկ Գրիգորյանն արձագանքեց․ «Որևէ հրահանգ որևէ հարցում չկա։ Պետք է նայեք արդեն առկա փաստաթղթերը,  քանի որ դատական, իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված է այն ուղղությունները, որոնք կառավարությունը կարծում է, որ կարող են սահմանդրական հանձնաժողովի քննարկման առարկա դառնալ։ Դրանց մեջ ձեր նշած կոմպոնենտը չկա»։

Խոսելով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու օրենքի մասին՝ Գրիգորյանը միայն տեղեկացրեց, որ դեռևս ՍԴ որևէ դատավոր օրենքից չի օգտվել։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին