15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Սուրիկ Խաչատրյանի դեմ ենթադրյալ մահափորձի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել. «ՀԺ»
թերթերի տեսություն

Սուրիկ Խաչատրյանի դեմ ենթադրյալ մահափորձի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել. «ՀԺ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ստացվել է համալիր փորձաքննության եզրակացությունը, որով նոր հանգամանքներ են ի հայտ եկել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, կայացել է գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում այդ նոր հանգամանքներով պայմանավորված՝ իրենք մի քանի միջնորդություններ են ներկայացրել:

Հիշյալ փորձաքննությունը, որի եզրակացությունը ստացվել է մոտ մեկ ամիս առաջ, նշանակվել էր ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի միջնորդությամբ. Այս նոր եզրակացությունը, ըստ Հովհաննիսյանի,  տրվել է այլ փորձագետի կողմից եւ էականորեն տարբերվում է նախաքննության ընթացքում ստացված պատասխաններից.

«Մասնավորապես, ամբողջ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները, որոնք հիմք են հանդիսացել նաեւ մեղադրանքի որոշման համար, խոսում են այն մասին, որ կրակոցները արձակվել են մեքենայի շարժման ուղղությամբ ձախ մասից, անտառապատ տարածքից, բայց ավտոմեքենայի ոչ միայն ձախ մասում էին առկա գնդակային վնասվածքներ, կրակոցի հետքեր, այլեւ աջ մասում։ Իր նախնական փորձաքննությամբ փորձագետը չէր պատասխանել, թե աջ կողմում առկա կրակոցները ինչպես կարող էին պատճառվել անտառապատ տարածքից, այսինքն՝ մեքենայի երկայնական ուղղությամբ ձախ հատվածից։ Մեր նոր եզրակացությամբ, սակայն, փորձագետը նշել է, որ մեր կողմից մատնանշված կրակոցները արձակվել են մեքենայի աջ հատվածից, այս հանգամանքը ամբողջովին նոր հանգամանք է»: Պաշտպանի խոսքով՝ վարույթ իրականացնող մարմնի ամբողջ հիմնավորումների մեխը եղել է այն, որ կրակոցները արձակվել են ձախ կողմից, եւ կրակողը եղել է մեկ անձ, իսկ այս նոր հանգամանքով ստացվում է, որ կրակող երկուսն են եղել. «Սակայն քանի որ մեղադրանք է առաջադրվել միայն երկու անձի՝ իմ պաշտպանյալին եւ Հենրիկ Ավագյանին, նշանակում է, որ բացի Ավագյանից, մեքենայի աջ մասում եղել է եւս մեկ կրակող, որը կապ չունի երկու ամբաստանյալների հետ, եւ նրանց գործողությունները իրար հետ համաձայնեցնված չեն եղել։ Այսինքն՝ մենք նորից տանում ենք նրան, որ այստեղ տեղի է ունեցել հանցագործության նմանակում»: Հարցին՝ ինչպե՞ս են եզրակացնում, որ այդ անձանց միջեւ նախնական համաձայնություն չի եղել, պաշտպանը պատասխանեց․ «Ըստ մեղադրանքի որոշման՝ հանցագործությունը նախապատրաստել է երկու անձ, սա իրենց կուռ մեկնաբանությունն է, որը հիմք է հանդիսացել մեղադրանքի համար, եւ ըստ այդ նույն մեղադրանքի՝ կրակողը հանդիսացել է միայն Հենրիկ Ավագյանը, եւ կրակել է մեքենայի ձախ կողմից։ Հիմա մենք ունենք տվյալ այն մասին, որ կրակել են նաեւ աջ կողմից, դրա վերաբերյալ որեւէ ապացույց նախկինում չի եղել, սա հիմնավորվեց միայն փորձագետի եզրակացությամբ, իսկ որ այդ անձը կապ չի ունեցել ոչ Գարեն Աթաջանյանի, ոչ Հենրիկ Ավագյանի հետ, ոչ միայն մենք ենք ասում, այլ վարույթն իրականացնող մարմինը»։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ երեկվա դատական նիստին պաշտպանը միջնորդել է փորձագետին հրավիրել դատարան՝ հարցաքննության, եւ միջնորդությունը բավարարվել է»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Որ նախկին պաշտոնյաներն են դիմել` դղյակներն օրինականացնելու. ՀԺ

Սերինե

«Ժամանակ». Խաբված Լիսկա. Սուրիկ Խաչատրյանին նախկինները խաբել են

Diana Amirkhanyan

«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի ոդիսականը․ նախկին մարզպետի եղբայրը դատարան է դիմելու

admin1
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին