-2 C
Yerevan
22 Հունվարի, 2020
Գլխավոր » Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալի կոռուպցիոն գործարքը ՀՀ նոր իշխանությունների տեսադաշտից դուրս է
Իրավունք

Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալի կոռուպցիոն գործարքը ՀՀ նոր իշխանությունների տեսադաշտից դուրս է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սիսիանի հիվանդանոցին կից անավարտ շինարարության օբյեկտի սեփականաշնորհումը կարելի է դասել նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն գործարքների շարքին։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ՀՀ կառավարության 2004թ․ նոյեմբերի 4-ի N 1528-Ա որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության «Սպասարկում և մատակարարում» ՓԲ ընկերության գույքի կազմից առանձնացվեց Սիսիանի կենտրոնական շրջանային հիվանդանոցին կից անավարտ շինարարության օբյեկտը և հանձնվեց պետգույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու համար։ Գնորդը նախօրոք հայտնի էր՝ Արա Թադևոսյան։ Գույքն այն ժամանակ գնահատվել էր 2 մլն 770 հազար դրամ, սակայն վաճառվեց ընդամենը 1 մլն 300 հազար դրամով: Գնորդը պարտավոր էր անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո 3 տարվա ընթացքում` ներդնելով 35 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Արա Թադևոսյանը պատահական մարդ չէր։ Նա նույն հիվանդանոցի այդ ժամանակահատվածում գործող տնօրեն Արտյոմ Թադևոսյանի որդին էր։ Սակայն ստանձնած պարտավորություններն, այսինքն՝ 35 հազար դոլար ներդրումներն իրականացնելու փոխարեն, Արա Թադևոսյանը քանդել է կիսակառույցը և վաճառել այն ամենն, ինչ հնարավոր էր։

Ըստ շրջանառվող լուրերի՝ սեփականաշնորհումից կարճ ժամանակ անց Արա Թադևոսյանն անավարտ շինարարության օբյեկտը վաճառել է այլ անձի 170 հազար դոլարով, որից առյուծի բաժինը տվել է իր հովանավորին՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա):

Ի դեպ, Արտյոմ Թադևոսյանը հիվանդանոցի տնօրենի պաշտոնից հեռացվել է 2013-ին, երբ Ս.Խաչատրյանի փոխարեն մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը, իսկ երբ Խաչատրյանը 2014-ին կրկին ստանձնեց մարզպետի պաշտոնը, հիվանդանոցի ղեկավար նշանակվեց Արտյոմ Թադևոսյանի կինը և հիվանդանոց վերադարձվեցին նախկինում հեռացված բժիշկները։

NewArmenia.am-ը ոստիկանությունից հետաքրքրվեց՝ կիսակառույցի թալանի վերաբերյալ որևէ ահազանգ ստացվե՞լ է, որևէ քննություն իրականացվո՞ւմ է։

«Շենքից գողություն կատարելու վերաբերյալ որևէ հաղորդում չի ստացվել»,- մեզ պատասխանեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

ՀՀ նոր իշխանությունների ձեռնարկած կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, թերևս, արժե ուշադրություն դարձնել նաև այս գույքի սեփականաշնորհմանն ու թալանին։

Նմանատիպ Հոդվածներ

Սիսիանի հիվանդանոցի կիսակառույցի սեփականաշնորհման կոռուպցիոն գործարքի «հետքերը մաքրվե՞լ» են

Սերինե

«Ժամանակ». Խաբված Լիսկա. Սուրիկ Խաչատրյանին նախկինները խաբել են

Diana Amirkhanyan

«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի ոդիսականը․ նախկին մարզպետի եղբայրը դատարան է դիմելու

admin1
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին