30 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90812.8 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ
Այլ Լուրեր

Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 12-13-ին հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Ազգաբնակչությանը ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։

Հուլիսի 12-ին և 14-17-ին առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 25-30մ/վրկ:

Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Հուլիսի 12-14-ի գիշերը և երեկոյան ժամերին Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ: Հուլիսի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ Հոդվածներ

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-10-ը կբարձրանա

Սերինե

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

Նատա Հարությունյան

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոս ամսին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին