24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծել. Գարո Փայլանը հորդորով դիմել է ՆԳՆ-ին
Աշխարհ

Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծել. Գարո Փայլանը հորդորով դիմել է ՆԳՆ-ին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ստամբուլում հայ երիտասարդը ծեծի  է ենթարկվել մի խումբ ադրբեջանցիների կողմից: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականն՝ ընդգծելով, որ ադրբեջանական ագրեսիայից անմասն չեն մնացել նաև Թուրքիայում ապրող և աշխատող հայերը։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ: Նշվում է, որ սկզբում խոսակցություն է գնացել ղարաբաղյան հակամարտության մասին, այնուհետև ադրբեջանցիներն անցել են հարձակման:

Սոցիալական ցանցում տարածվել է խմբակային ծեծի տեսագրությունը:

Դեպքի առնչությամբ  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը՝ դիմելով Ներքին գործերի նախարարությանը:

«Անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել Թուրքիայում ապրող հայերի վրա հարձակման ու սադրիչ գործողությունների դեմ: Այդ հարձակումների հետևում կանգնած մութ ձեռքերը պետք է բացահայտվեն»,-նշել է նա:

Նմանատիպ Հոդվածներ

Գարո Փայլանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին