24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանը 2021թ.-ին շահագործման կհանձնվի
Այլ Լուրեր

Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանը 2021թ.-ին շահագործման կհանձնվի

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին այցելել է «Արցախէներգո» ՓԲԸ կողմից կառուցվող Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանի տարածք, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: 

Երկրի ղեկավարին տեղում ներկայացվել են ներդրումային ծրագրի ընթացիկ աշխատանքների մանրամասները: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ՝ ենթակայանը շահագործման կհանձնվի գալիք տարվա երկրորդ կեսին, որը հնարավորություն կտա 110 կՎ և 35 կՎ օդային գծերն ամբողջությամբ դուրս բերել մայրաքաղաքի բնակելի տարածքներից: «Արցախէներգո» ՓԲԸ-ն նախատեսում է 2019-2023թթ. ընկած ժամանակահատվածում Արցախում բարձրավոլտ էլեկտրացանցի արդիականացման ուղղությամբ ներդնել ընդհանուր առմամբ 17.5 մլրդ ՀՀ դրամ, որից ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամը կծախսվի միայն Ստեփանակերտի նոր ենթակայանի կառուցման և վերազինման համար: Ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ, չնայած համավարակի հետևանքով առաջացած օբյեկտիվ դժվարություններին, ներդրումային ծրագիրը իրականացվում է հիմնականում ըստ ժամանակացույցի:

Հանրապետության նախագահն իր գոհունակությունն է հայտնել ընացող աշխատանքի ծավալից՝ ընդգծելով, որ ներդրումների արդյունքում Արցախի էներգետիկ համակարգը զարգացման նոր փուլ կթևակոխի՝ ունենալով ավելի որակյալ, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարում:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ  ԳԼԽԱՎՈՐ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի նախագահը Ստեփանակերտում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի արարողությանը

Սերինե

Ստեփանակերտում ամեն օր ժամը 20։00-ից դադարեցվելու է հասարակական տրանսպորտի աշխատանքը

Աշխեն

Ստեփանակերտում ընդլայնվել է կորոնավիրուսի ներթափանցման դեմ ուղղված միջոցառումների ցանկը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին