-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116108.8 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար
Այլ Լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ Լարսի փակումը պայմանավորված է տեղումներով ստեղծված արտակարգ դրությամբ։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին, որոնք, սակայն, հնարավոր չի լինի իրականացնել ավտոճանապարհի փակ լինելու պատճառով։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում (մառախուղ է) և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն: Սպիտակի ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։

Նմանատիպ Հոդվածներ

Լարսում մնացած հայերին առաջարկել են վերադառնալ Հայաստան չարթերային թռիչքով

Սերինե

Վրաստանում ՀՀ դեսպանատան պարզաբանումը Վերին Լարսից ՀՀ քաղաքացիներն դուրս բերելու մասին

Աշխեն

ՀՀ մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին