11 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
53142 By Google Analytics
Գլխավոր » Ստվերում աշխատող քաղաքացիներն ունենալու են նույնականացման պրոբլեմ. մենք այսօր իրենց գտնելու պրոբլեմ ունենք. Փաշինյան
Իրավունք

Ստվերում աշխատող քաղաքացիներն ունենալու են նույնականացման պրոբլեմ. մենք այսօր իրենց գտնելու պրոբլեմ ունենք. Փաշինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Մեկ ու կես տարի է մարդկանց կոչ ենք անում գրանցել աշխատատեղը, գրանցել եկամուտը, լինել օրինական դաշտում: ՀՀ-ում օրավարձով աշխատող հասկացություն գոյություն չունի: Կա գրանցված աշխատող և կա չգրանցված աշխատող: Ընդ որում պարտավորություն է, որ աշխատանքն ու եկամուտը պետք է գրանցվի: Հիմա, այս պայմաններում, այն մարդիկ, ովքեր գրանցված աշխատող են, իրենք կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, որովհետև մենք կարողանում ենք գտնենք, թե այս մեկ տարում ինչքան աշխատավարձ են ստացել, այս վերջին երկու ամսում ինչքան  են ստացել, ինչքան եկամուտից են զրկվել և մենք կարողանում ենք այս պայմաններում իրենց օգնել, որպեսզի սոցիալական վիճակը հնարավորինս կառավարենք: Ստվերում աշխատող քաղաքացիներն ունենալու են նույնականացման պրոբլեմը: Սակայն իրենք մեր քաղաքացիներն են և մենք պարտավոր ենք իրենց աջակցելու համար անել քայլեր: Իրենց պարզել չենք կարող, մեր կանխավարկածը հետևյալն է, իրենք սոցիալապաես ոչ այդքան պաշտպանված խավի մեջ են, ուրեմն իրենք մեր տվյալներում որևէ տեղ պետք  է արտացոլված լինեն: Տվյալներից մեկը «Փարոս» համակարգն է։ Հաջորդն այն քաղաքացիներն են, որոնք վերջին ամիսներին դիմել են «Փարոս» համակարգում ընդգրկվելու համար, բայց դեռևս չեն ընդգրկվել, երրորդ հնարավոր սեգմենտը, որպես գործազուրկ գրանցվածները: Մենք այսօր իրենց գտնելու պրոբլեմ ունենք»,- այսօր, մարտի 25-ին, ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի այն հարցին, թե ինչպես է գնում նունականացումն այն քաղաքացիների, որոնք մարզերից ամեն օր գալիս են Երևան աշխատելու և գրանցված չեն որևէ ընկերությունում:

Նմանատիպ Հոդվածներ

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ

Diana Amirkhanyan

Ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Աշխեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներ նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին