28 C
Yerevan
12 Օգոստոսի, 2020
91564.8 By Google Analytics 11.08.2020
Գլխավոր » Սևանի ոստիկանները բացահայտել են լողափից պայուսակ գողանալու դեպքը
Այլ Լուրեր

Սևանի ոստիկանները բացահայտել են լողափից պայուսակ գողանալու դեպքը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ հուլիսի 25-ին Սևանա լճի մերձակա հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի լողափից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել էին բանկային քարտեր, 65.000 դրամ, փաստաթղթեր, ավտոմեքենայի և տան բանալիներ, բջջային հեռախոս։
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կնոջ պայուսակը գողացել է 47-ամյա մի կին։ Նա հուլիսի 31-ին հրավիրվել է ոստիկանության Սևանի բաժին, տվել խոստովանական բացատրություն և հայտնել, որ հետագայում, թաքցնելու նպատակով, պայուսակը տվել է որդու ընկերոջը։ Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում վերջինս ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և ներկայացրել գողոնի մի մասը։
Կատարվում է քննություն։`

Նմանատիպ Հոդվածներ

Սեւանա լճի մակարդակը նվազել է

Սերինե

Սևանի կանաչացման դեպքում առաջնային խնդիր է լիճ թափվող օրգանական նյութերի ծավալների կրճատումը. «ՀՀ»

Սերինե

Սևանի ափամերձ հատվածներում կապամոնտաժվի 1724 միավոր շենք-շինություն

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին