7 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116771.2 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել․ կան տուժածներ
Այլ Լուրեր

Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել․ կան տուժածներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 4-ին, ժամը 17։28-ին ահազանգ է ստացել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Lada 2110» (վարորդ՝ Նորայր Մ․, ծնված 1984 թ.), «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Արմեն Խ․, ծնված 1982 թ.) և «Lexus» (վարորդ՝ Հարություն Մ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները Նորայր Մ․-ին և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Պայծառ Ա․-ին (ծնված 1969 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

Նմանատիպ Հոդվածներ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Նատա Հարությունյան

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Նատա Հարությունյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին