31 C
Yerevan
5 Օգոստոսի, 2020
90131.2 By Google Analytics 04.08.2020
Գլխավոր » Սևան և Մարտունի քաղաքներում իրենց դռները կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները․ Զարուհի Բաթոյան
Այլ Լուրեր

Սևան և Մարտունի քաղաքներում իրենց դռները կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները․ Զարուհի Բաթոյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Շուտով Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի քաղաքներում իրենց դռները կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները։ Այստեղ ավարտական փուլում են կահավորման աշխատանքները։

Համաշխարհային բանկի վարկային ծրագրի ֆինանսավորմամբ ստեղծվող կենտրոններում քաղաքացիներին կսպասարկեն ավելի լավ պայմաններում, իսկ աշխատակիցները կսկսեն աշխատել նոր ու հիմնովին վերանորոգված շենքում։

 Մարզի բնակիչներն այսուհետ մեկ պատուհանի սկզբունքով կստանան այն բոլոր ծառայությունները, որոնք նախկինում ստանում էին զբաղվածության գործակալություն, Սոցիալական աջակցության գրասենյակ, Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով և Սոցիալական ապահովության տարածքային բաժին դիմելիս, որոնք գործում էին տարբեր հասցեներում»:

Նմանատիպ Հոդվածներ

Կացարաններում բնակվող միայնակ թոշակառուների գազի, լույսի, ջրի վարձավճարները կփոխհատուցվեն․ Զ․ Բաթոյան

Սերինե

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Զարուհի Բաթոյանի նկատմամբ կկիրառի վարչական տույժ

Սերինե

Երբ որոշում կայացնողները լսում են ռազմական գործողությունների արդյունքում տուժող կանանց ձայնը, չեն կարող շեղվել խաղաղության օրակարգից. Զարուհի Բաթոյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին